Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր
07 Հուլիս 2026

Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր

Հունահռոմեական ոճի ըմբիշ 77 կգ քաշային Սամվել Տերտերյանը (77 կգ) ոսկե մեդալ է նվաճել Սկոպյեում ընթացող Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։ Եզրափակչում նա 4:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի Ջավիդան Նահմաթովին։

Մեկնարկում Տերտերյանը 9։0 հաշվով առավելության է հասել Ավստրիայի ներկայացուցչի նկատմամբ, ապա քառորդ եզրափակչում նույն՝ 9։0 հաշվով հաղթել է մոլդովացի ըմբիշին, իսկ կիսաեզրափակչում 8։0 հաշվով առավելության է հասել Շվեդիայի ներկայացուցչի նկատմամբ։

55 կգ քաշային Էդգար Պետրոսյանն ու 63 կգ քաշային Ալեքս Մարգարյանը դարձել են արծաթե մեդալակիրներ, իսկ 87 կգ քաշային Յուրիկ Պետրոսյանը դարձել է բրոնզե մեդալակիր։


Մրցումային երկրորդ օրը հայ ըմբիշներից կիսաեզրափակիչ է դուրս եկել միայն 72 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը։ 1/2 եզրափակչում Նարեկը զիջել է թուրք ըմբիշին ու կպայքարի բրոնզե մեդալի համար։
 

Նախորդ հոդվածը
ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ
Հաջորդ հոդվածը
Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։