Փյունիկը գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար ունի| Հենրիխ Մխիթարյանը եվրագավաթների պատմության ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստների շարքում 14-րդն է| 16 թիմ, ավելի քան 500 կմ և 4 մրցափուլ. Tour of Armenia միջազգային հեծանվավազքը կմեկնարկի սեպտեմբերի 10-ից| ՀԹՖ նախագահ Վարդան Զաքարյանը հանդիպել է Էլինա Ավանեսյանին ու Ալինա Չարաևային| Հայաստանի Մ-17 հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի| Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մարզական հավաք կանցկացնի|
ԿԼ. Ալաշկերտի մրցակիցը Երևան է ժամանել լուրջ ներքին խնդիրների ֆոնին
23 Հուլիս 2026

ԿԼ. Ալաշկերտի մրցակիցը Երևան է ժամանել լուրջ ներքին խնդիրների ֆոնին

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Ալաշկերտն» այսօր Ավանի ակադեմիայի մարզադաշտում կմրցի «ՉՖՌ Կլուժ» թիմի հետ:

Խաղից առաջ, սակայն, ռումինական մամուլի գլխավոր թեման ոչ թե առաջիկա հանդիպումն է, այլ «Կլուժի» ներքին ճգնաժամը, որը հետզհետե խորանում է։

Ակումբն ունի ֆինանսական լուրջ խնդիրներ. Երևան է ժամանել միայն երեկ, իսկ բյուջեի ճեղքվածքն այնքան մեծ է, որ նույնիսկ Հայաստան մեկնելու ճանապարհածախսը հոգալու նպատակով ղեկավարությունը երկրպագուների համար գործարկել էր 1000 եվրո արժողությամբ հատուկ փաթեթ։ Այդ գումարի մի մասն ուղղվելու էր այս նպատակով։

Թիմի առաջատարներից երկուսը՝ Կարլո Մուհարն ու Անդրեյ Կորդյան, աշխատավարձերի հետ կապված խնդիրների պատճառով դիմել են իրավաբաններին ու մտադիր են գործընթաց սկսել։ 

Նախագահը՝ Յուլիու Մուրեշանը, խաղից ժամեր առաջ հրաժարականի դիմում է ներկայացրել, ինչից հետո փոխադարձ «հրաձգություն» էր սկսվել ակումբի սեփականատիրոջ՝ Նելու Վարգայի, ու արդեն նախկին նախագահի միջև։

«Կլուժին» արգելել էին տրանսֆերներ կատարել ու բանը կարող էր հասնել մինչև եվրոպական մրցաշարերից հնարավոր հեռացման՝ պարտքերի հետ կապված խնդիրներ պատճառով։ Հուլիսի 21-ին արգելքը հանվել էր և ակումբը գրանցել էր 4 ֆուտբոլիստի, ապա կրկին նոր արգելք էր սահմանվել առաջիկա 3 տրանսֆերային պատուհանների համար։ Մարել էին 10 ֆուտբոլիստների պարտքերը (կամ համաձայնության էին հասել նրանց հետ), ինչից հետո ՈւԵՖԱ-ն հանել էր արգելքը, բայց «մոռացել էին» վճարել Մուհամեդ Կամարային (որն արդեն տեղափոխվել է ռումինական «Ռապիդ»), ինչից հետո կրկին զրկվել էին նոր գործարքներ կատարելու հնարավորությունից։ 

Երեկ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում էլ թիմի գլխավոր մարզիչը, հմտորեն շրջանցեց խնդիրների վերաբերյալ հարցերը, ինչը բնական է ու պրոֆեսիոնալ մոտեցման մասին է խոսում։ Ռումինական կայքերն էլ դիմակայության մասին գրելիս փորձում են բավականին զգուշավոր լինել:

Հանդիպման մեկնարկը 19:00-ին է:

----
Դերենիկ Խաչատրյան

Նախորդ հոդվածը
Հայկական թիմերը սկսում են պայքարը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում. ինչպես դիտել խաղերը
Հաջորդ հոդվածը
Ամեն ինչ կվճռվի Ռումինիայում. Ալաշկերտը Երևանում ոչ-ոքի խաղաց ՉՖՌ Կլուժի հետ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։