3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ Ստեփան Սարգսյանի գավաթ ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում| Շուտով կմեկնարկի Նոայի մարզադաշտի շինարարական աշխատանքները| Բասկետբոլիստ Դանիել Կիրակոսյանը կարիերան կշարունակի ԱՄՆ-ում| Մեկնարկել է Հայաստան-Չեռնոգորիա և Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը| Հայաստանի հավաքականի կազմերը՝ Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում| Ինտերը կամային հաղթանակ է տարել Ուդինեզեի նկատմամբ, Մխիթարյանը մասնակցել է խաղին|
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Ջանես Նազարյանը հաղթանակով է մեկնարկել Բաքվում
28 Հուլիս 2026

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Ջանես Նազարյանը հաղթանակով է մեկնարկել Բաքվում

Բաքվում ընթացող ըմբշամարտի աշխարհի Մ17 տարեկանների աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպայի Մ17 չեմպիոն, 71 կգ քաշային Ջանես Նազարյանը հաղթանակ է տարել մեկնարկում:

Նա պայքարը սկսել է 1/16 եզրափակչից և մեկնարկում ժամանակից շուտ 8:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Նորվեգիայի ներկայացուցիչ Մարտին Լետվիկի նկատմամբ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 45 կգ քաշային Վազգեն Վարդանյանը որակավորման փուլում 1:4 հաշվով զիջել է ԱՄՆ ներկայացուցչին: Եթե վերջինս հասնի եզրափակիչ, Վարդանյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի:

Որակավորման փուլում ամերիկացի մրցակցին զիջել է նաև 60 կգ քաշային Արտուշ Պետրոսյանը:

Այսօր պայքարը կսկսեն նաև 51 կգ քաշային Գևորգ Հարությունյանը և 92 կգ քաշային Ալեքսան Շալջյանը:

Նախորդ հոդվածը
Այս հանդիպումը կարևոր է ոչ միայն մեր ակումբի, այլև ամբողջ հայկական ֆուտբոլի համար. Մանուել Տուլիպա
Հաջորդ հոդվածը
Արման Ծառուկյանը Երևանում կգոտեմարտի հնդիկ բլոգերի հետ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։