BazaResidence
Մեկնարկել է Հայաստանի Առաջին խմբի առաջնության 2026-27 մրցաշրջանը| Առաջին անգամ կանցկացվի Աղասի Աղասյանի անվան հուշամրցաշարը| Չորս ֆուտբոլիստ նորամուտն է նշել Արարատի կազմում| Ռաֆայել Նազարյանը՝ Սարդարապատի ակադեմիայի տեխնիկական տնօրեն| ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում փայլուն հաղթանակ տարավ Ցելյեի նկատմամբ | Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի պատանեկան հավաքը կանցկացվի Ծաղկաձորում|
Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի պատանեկան հավաքը կանցկացվի Ծաղկաձորում
04 Օգոստոս 2026

Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի պատանեկան հավաքը կանցկացվի Ծաղկաձորում

Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի գործադիր խորհուրդը հաստատմամբ` 2026 թվականի EWF պատանեկան ուսումնամարզական հավաքը կանցկացվի Հայաստանում՝ Ծաղկաձորում։ Այս մասին հայտնում է  Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

Հավաքը նախատեսվում է անցկացնել 2026 թվականի դեկտեմբերի սկզբին: Ուսումնամարզական հավաքի նպատակն է մեկ հարկի տակ միավորել եվրոպական տարբեր երկրների երիտասարդ ծանրորդների ու մարզիչների։

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան իր խորին շնորհակալությունն է հայտնում Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիային, ինչպես նաև կառույցի նախագահ դոկտոր Աստրիտ Հասանիին և գործադիր խորհրդին՝ ցուցաբերած վստահության և Հայաստանը որպես հավաքի անցկացման վայր ընտրելու համար։

«Մեզ համար մեծ պատիվ և պատասխանատվություն է հյուրընկալել եվրոպական ծանրամարտի երիտասարդ սերնդի ներկայացուցիչներին։ Մեծ սիրով սպասում ենք բոլոր մարզիկներին, մարզիչներին և պատվիրակությունների անդամներին Հայաստանում՝ գեղատեսիլ Ծաղկաձորում։ Համոզված ենք, որ հավաքը կանցնի մարզական բարձր մակարդակով և բոլոր մասնակիցներին կպարգևի անմոռանալի տպավորություններ»,-ասել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը:

Նախորդ հոդվածը
Հայքը լուծարման շեմի՞ն․ Ի՞նչ է կատարվում Առաջին խմբի առաջնությունում
Հաջորդ հոդվածը
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում փայլուն հաղթանակ տարավ Ցելյեի նկատմամբ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։