BazaResidence
ՀՊԼ. Նոան Գյումրիում հաղթել է Շիրակին, Սարդարապատը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել (տեսանյութ, այլ արդյունքներ)| Արարատ-Արմենիան նոր դարպասապահ ունի| UEFA Regions' Cup-ի որակավորման միջանկյալ փուլ․ հայտնի են Կիլիկիայի մրցակիցները| Բռնցքամարտի երիտասարդական հավաքականի կազմը՝ Սերբիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը| Հայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում| Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում պայմանները հիանալի են․ Արման Ծառուկյան|
ՀՊԼ. Նոան Գյումրիում հաղթել է Շիրակին, Սարդարապատը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել (տեսանյութ, այլ արդյունքներ)
Այսօր 16:40

ՀՊԼ. Նոան Գյումրիում հաղթել է Շիրակին, Սարդարապատը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել (տեսանյութ, այլ արդյունքներ)

Շարունակվում են Հայաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի հանդիպումները:

 Տուրի կենտրոնական խաղում գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» 2:1 հաշվով առավելության է հասել «Ուրարտուի» նկատմամբ`տոնելով 2-րդ անընդմեջ հաղթանակը:

Առաջին կեսում թիմերը փոխանակվել են մեկական գոլով: 21-րդ րոպեին հաշիվը բացել է Ալիունե Նդուրը: Րոպեներ անց հյուրերից պատասխանել է Միգել Ռայանին: Հանդիպման ավարտից 9 րոպե առաջ Մանուել Տուլիպայի թիմին հաղթանակ է պարգևել Բենին:

Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 2
«Արարատ-Արմենիա» - «Ուրարտու»` 2:1
Մրցավար`
Զավեն Հովհաննիսյան
Մարզադաշտ` Վ.Թումասյանի անվան մարզահամալիր
Գոլերը` Ալիունե Նդուր 22, Միգել Ռաջանի Կարդոսո 31, Բեռնարդո Օլիվեիրա Դիաս 81



Զուգահեռաբար մրցել են «Արարատը» ու «Սարդարապատը»:

Առաջնության նորեկը նույնպես տոնել է 2-րդ անընդմեջ հաղթանակը: Գոլերը խփել են Լևոն Վարդանյանն ու Լևոն Պետրոսյանը: «Արարատից» հեղինակության գնդակը գրանցել է Վարազդատ Հարոյանը: Սա 33-ամյա պաշտպանի առաջին արդյունավետ գործողությունն էր նոր թիմում:

Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 2
«Արարատ» - 
«Սարդարապատ»` 1:2
Մրցավար` Դավիթ Մկրտչյան
Մարզադաշտ` «Հանրապետական»
Գոլերը` Լևոն Վարդանյան 20, Լևոն Պետրոսյան 28, Վարազդատ Հարոյան 79



«Փյունիկը» սեփական հարկի տակ 3 անպատասխան գնդակ է ուղարկել «Վանի» դարպասը։ Առաջին խաղակեսում երևանյան ակումբից աչքի են ընկել Իասոնաս Պիկիսն ու Կառլեն Հովհաննիսյանը։ Երկրորդ կեսում երևանյան ակումբի վերջնական հաղթանակն ապահովել է Գևորգ Տարախչյանը։ 24-ամյա ֆուտբոլիստը գոլ է խփում 2-րդ անընդմեջ մրցավեճում։

Այս խաղից հետո Արտակ Օսեյանի գլխավորած թիմը 4 միավորով 4-րդն է։ «Վանը» առանց հաղթանակի վերջին տեղում է։

Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 2
«Փյունիկ» - «Վան»՝ 3։0
Մարզադաշտ՝ Ավան ակադեմիա
Մրցավար՝ Տիրան Երիցյան
Գոլերը՝ Իասոնաս Պիկիս 13, Կառլեն Հովհաննիսյան 40, Գևորգ Տարախչյան 70




Դժվարին պայքարում 3 միավոր վաստակել է նաև «Նոան»։ Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը հյուրընկալվելիս 4։3 հաշվով առավելության է հասել «Շիրակի» նկատմամբ։ Դուբլ է գրանցել Հելդեր Ֆերեյրան։ Մեկական անգամ աչքի են ընկել Մարին Յակոլիշն ու Գոռ Մանվելյանը։ 

Գյումրին ներկայացնող ակումբից դիպուկ էին Գրիգոր Ղումաշյանն ու Սերգեյ Մանուկյանը, իսկ Սերգեյ Մուրադյանը գրավել է սեփական դարպասը։ 

«Նոան» 6 միավորով առաջինն է։ Նույնքան միավոր ունեն նաև «Սարդարապատը» ու «Արարատ-Արմենիան»։  «Շիրակը» 1 միավորով կիսում է 7-րդ տեղը ԲԿՄԱ-ի և «Ուրարտուի» հետ։

Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 2
«Շիրակ» - «Նոա»՝ 3։4
Մարզադաշտ՝ Գյումրի քաղաքային
Մրցավար՝ Հենրիկ Նալբանդյան
Գոլերը՝ Հելդեր Ֆերեյրա 30, 90+7, Գրիգոր Ղումաշյան 44, Մարին Յակոլիշ 50, Գոռ Մանվելյան 57, Սերգեյ Մանուկյան 61, Սերգեյ Մուրադյան 76 (ԻԳ)



Երկրորդ տուրում նա կապանյան դերբի է կայացել. միմյանց հետ մրցել են «Գանձասարը» և «Սյունիքը»։

Կարեն Ավոյանի թիմը 3։1 հաշվով առավելության է հասել առաջնության նորեկի նկատմամբ՝ գրանցելով ընթացիկ մրցաշրջանի առաջին հաղթանակը։ 40-րդ րոպեին «Գանձասարից» հաշիվը բացել է Արտյոմ Ավանեսյանը։ 62-ին «Սյունիքից» պատասխանել է Արմեն Հովհաննիսյանը։ 

Խաղավերջում տանտերեին հաղթանակ է պարգևել Իթան Լիզալդան ու Ժոաո Ադրիանոն։ «Սյունիքը» կրել է 2-րդ անընդմեջ պարտությունը նոր մեկնարկած առաջնությունում։ 

Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 2
«Գանձասար» - «Սյունիք»՝ 3։1
Մարզադաշտ՝ «Ջունիոր սպորտ»
Մրցավար՝ Արտեմ Գասպարյան
Գոլերը՝ Արտյոմ Ավանեսյան 40, Արմեն Հովհաննիսյան 62, Իթան Լիզալդա 83, Ժոաո Ադրիանո 87



Տուրի վերջին խաղում «Ալաշկերտը» օգոստոսի 10-ին սեփական հարկի տակ կընդունի ԲԿՄԱ-ին: Հանդիպումը կկայանա Ավանի ակադեմիայի մարզադաշտում և կմեկնարկի ժամը 20:00-ին:

Նախորդ հոդվածը
UEFA Regions' Cup-ի որակավորման միջանկյալ փուլ․ հայտնի են Կիլիկիայի մրցակիցները

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։