BazaResidence
Նոան մեկնել է Շվեյցարիա| Պատմական երեկոյի սպասումով. Արարատ-Արմենիան այսօր կանցկացնի Ցելյեի հետ պատասխան խաղը| Հայտնի են Հայաստանի գավաթի խաղարկության նախնական փուլի օրերն ու ժամերը| Հայաստանի Առաջին խմբի առաջնության 2-րդ տուրի արդյունքները| Ալաշկերտը 3 անպատասխան գնդակ ուղարկեց ԲԿՄԱ-ի դարպասը| ՀՊԼ. Նոան Գյումրիում հաղթել է Շիրակին, Սարդարապատը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել (տեսանյութ, այլ արդյունքներ)|
Ալաշկերտը 3 անպատասխան գնդակ ուղարկեց ԲԿՄԱ-ի դարպասը
Այսօր 10:00

Ալաշկերտը 3 անպատասխան գնդակ ուղարկեց ԲԿՄԱ-ի դարպասը

Ավարտվեց Հայաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրը։ Վերջին խաղում «Ալաշկերտը» 3 անպատասխան գնդակ ուղարկեց ԲԿՄԱ-ի դարպասը՝ 2-րդ անընդմեջ խաղում հաղթելով նույն հաշվով։

3-րդ րոպեին հաշիվը բացեց Օլավալե Ֆառայոլան։ Րոպեներ անց իր թիմի առավելությունը մեծացրեց Կարեն Նալբանդյանը։ Հանդիպման հիմնական ժամանակի ավելացված ժամանակի 2-րդ րոպեին ալաշկերտցիների վերջնական հաղթանակն ապահովեց Հակոբ Հակոբյանը։

Վահե Գևորգյանի թիմը 6 միավորով առաջատարությունը կիսում է «Նոայի», «Սարդարապատի» և «Արարատ-Արմենիայի» հետ։ ԲԿՄԱ-ն 2 տուրից հետո ունի 1 միավոր։ 

Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 2
«Ալաշկերտ» - ԲԿՄԱ՝ 3։0
Մարզադաշտ՝ Ավան ակադեմիա
Մրցավար՝ Սարգիս Խաչատրյան
Գոլերը՝ Օլավալե Ֆառայոլա 3, Կարեն Նալբանդյան 15, Հակոբ Հակոբյան 90+2

Նախորդ հոդվածը
Պատմական երեկոյի սպասումով. Արարատ-Արմենիան այսօր կանցկացնի Ցելյեի հետ պատասխան խաղը
Հաջորդ հոդվածը
Նոան մեկնել է Շվեյցարիա

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։