Հայաստանի Մ-19 հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի| Պատանի ծանրորդները մեդալներ են նվաճել Կոսովոյում ընթացող Եվրոպայի առաջնությունում| Պաբլո Գարսիայի հաղթական մեկնարկը, Լևոն Պետրոսյանի 3-րդ գոլն ու Արարատ-Արմենիայի հետ ոչ-ոքին (այլ արդյունքներ)| Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր|
Պաբլո Գարսիայի հաղթական մեկնարկը, Լևոն Պետրոսյանի 3-րդ գոլն ու Արարատ-Արմենիայի հետ ոչ-ոքին (այլ արդյունքներ)
Այսօր 10:44

Պաբլո Գարսիայի հաղթական մեկնարկը, Լևոն Պետրոսյանի 3-րդ գոլն ու Արարատ-Արմենիայի հետ ոչ-ոքին (այլ արդյունքներ)

Հանգստյան օրերին կայացել են Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի հանդիպումները:

Առաջին խաղում «Վանը» սեփական հարկի տակ ընդունել է «Սյունիքին»։ Թիմերը հաղթողին չեն պարզել՝ 1։1։

37-րդ րոպեին Չարենցավանը ներկայացնող ակումբի՝ ընթացիկ մրցաշրջանում 2-րդ գոլը հեղինակել է Տիգրան Գևորգյանը։ 4 րոպե անց «Սյունիքից» Սամվել Սարգսյանը խփել է պատասխան գոլը։ 

Թիմերը վաստակել են առաջին միավորները և շարունակում են եզրափակել մրցաշարային աղյուսակը։ 

Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 4
«Վան» - «Սյունիք»՝ 1։1
Գոլերը՝ 
Տիգրան Գևորգյան 37, Սամվել Սարգսյան 41

«Փյունիկը» հյուրընկալվելիս 2 անպատասխան գնդակ է ուղարկել «Արարատի» դարպասը։  2 գոլն էլ գրանցվել է մրցավարի ավելացված ժամանակում։ 90+3-ին իր թիմին առաջ է մղել Գևորգ Տարախչյանը։ Րոպեներ անց վերջնական հաղթանակն ապահովել է Վյաչեսլավ Աֆյանը։

Այս հաղթանակից հետո Արտակ Օսեյանի գլխավորած թիմը միավորների թիվը հասցրեց 7-ի և 4-րդն է մրցաշարային աղյուսակում։ «Արարատը» 3 միավորով 9-րդն է։ 

Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 4
«Արարատ» - «Փյունիկ»՝ 0։2
Գոլերը՝ 
Գևորգ Տարախչյան 90+3, Վյաչեսլավ Աֆյան 90+12

Տուրի մյուս մրցավեճում «Ալաշկերտը» 3։0 հաշվով գերազանցել է «Գանձասարին»։ 28-րդ րոպեին հաշիվը բացել է Սեզար Սանտոսը։ 2-րդ կեսում Կարեն Նալբանդյանն ու Էդգար Փիլոյանն ապահովել են Վահե Գևորգյանի թիմի վստահ հաղթանակը։ 

«Ալաշկերտը» 9 միավորով 3-րդն է։ «Գանձասարը» 8-րդն է 3 միավորով։ 

Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 4
«Ալաշկերտ» - «Գանձասար»՝ 3։0
Գոլերը՝
Սեզար Սանտոս 28, Կարեն Նալբանդյան 53, Էդգար Փիլոյան 74

Հերթական խաղում «Ուրարտուն» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթել է «Շիրակին»։ 

Միակ գնդակը 67-րդ րոպեին հեղինակել է Կացույուկի Իշիբաշիին։ 2-րդ անընդմեջ հաղթանակից հետո Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմը 7 միավորով 6-րդն է մրցաշարային աղյուսակում։ 

«Շիրակը» 4 միավորով 7-րդն է։ 

Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 4
«Շիրակ» - «Ուրարտու»՝ 0։1
Գոլը՝ Կացույուկի Իշիբաշիի 67

Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում ԲԿՄԱ-ն Ավան Ակադեմիայում ընդունել է «Նոային»։

Նորանշանակ գլխավոր մարզիչ Պաբլո Գարսիայի գլխավորությամբ Հայաստանի գործող գավաթակիրը նվազագույն հաշվով առավելության է հասել բանակայինների նկատմամբ։

Միակ գնդակը 73-րդ րոպեին գեղեցիկ հարվածով հեղինակել է Զավեն Խուդավերդյանը` ապահովելով «Նոայի» 100 տոկոսանոց հաղթարշավն ընթացիկ մրցաշրջանում։

ԲԿՄԱ-ն 4 տուրից հետո դեռ հաղթանակ չունի։

Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 4
ԲԿՄԱ - «Նոա»՝ 0։1
Գոլը՝
Զավեն Խուդավերդյան 73

Տուրի մյուս խաղում գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» Վ. Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ընդունել է ՀՊԼ նորեկ «Սարդարապատին» և ոչ-ոքի՝ 1:1 հաշվով ավարտել հանդիպումը:

Հանդիպման հաշիվը խաղի արդեն 7-րդ րոպեին տանտերերի կազմում բացել է Ժիրայր Շաղոյանը: 21-րդ րոպեին Լևոն Պետրոսյանը հավասարեցրել է այն՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը: «Սարդարապատի» 22-ամյա հարձակվողի համար սա 3-րդ գոլն էլ ընթացիկ առաջնությունում անցկացրած 3-րդ խաղում: 

Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 4
«Արարատ-Արմենիա»- «Սարդարապատ»՝ 1։1
Գոլերը՝
Ժիրայր Շաղոյան 7 - Լևոն Պետրոսյան 21

Նախորդ հոդվածը
Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է
Հաջորդ հոդվածը
Պատանի ծանրորդները մեդալներ են նվաճել Կոսովոյում ընթացող Եվրոպայի առաջնությունում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։