Հայաստանի Մ-19 հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի| Պատանի ծանրորդները մեդալներ են նվաճել Կոսովոյում ընթացող Եվրոպայի առաջնությունում| Պաբլո Գարսիայի հաղթական մեկնարկը, Լևոն Պետրոսյանի 3-րդ գոլն ու Արարատ-Արմենիայի հետ ոչ-ոքին (այլ արդյունքներ)| Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր|
Պատանի ծանրորդները մեդալներ են նվաճել Կոսովոյում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Այսօր 11:05

Պատանի ծանրորդները մեդալներ են նվաճել Կոսովոյում ընթացող Եվրոպայի առաջնությունում

Հայ ծանրորդները հաջող ելույթներ են ունենում Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում շարունակվող ծանրամարտի մինչև 15 տարեկանների և պատանիների Եվրոպայի առաջնությունում:

Մրցումային հերթական օրը մինչև 15 տարեկանների 60 կգ քաշային կարգում Սամվել Ադիբեկյանը երկամարտի 218 կգ արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր: Պոկում վարժությունում նա բարձրացրել է 93 կգ, 97 կգ և 100 կգ։ Այս վարժությունում նա առաջինն էր։ Հրում վարժությունում Ադիբեկյանը գլխավերևում պահել է 114 կգ և 118 կգ։ Այս վարժությունում նա արժանացել է արծաթե մեդալի։

Պատանիների 60 կգ քաշային կարգում Հայաստանի ընտրանու անդամ Արթուր Պետրոսյանը երկամարտի 241 կգ արդյունքով հռչակվել է ԵԱ-ի փոխչեմպիոն: Պոկում վարժությունում նա հաջորդաբար բարձրացրել է 102 կգ, 105 կգ ու 108 կգ կշռող ծանրաձողերը։ Այս ձևում նա արժանացել է արծաթե մեդալի։ Հրումում նա գլխավերևում պահել է 127 կգ ու 133 կգ։ Այս վարժությունում նա կրկին երկրորդն էր։ 

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վարազդատ Հարությունյանը պոկել է 100 կգ ու 103 կգ։ Հրում վարժությունում նա բարձրացրել է 121 կգ ու 125 կգ։ Երկամարտի 228 կգ արդյունքով՝ Հարությունյանը ԵԱ-ում 4-րդն է:

Մ15 տարեկանների 70 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մովսիսյանը երկամարտի 252 կգ արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր: Առանձին վարժություններում ևս Մովսիսյանը արծաթե մեդալներ է նվաճել: Պոկում վարժությունում նա բարձրացրել է 115 և 122 կգ կշռո ծանրաձողերն ու կանգնել պատվո հարթակի երկրորդ հարթակին: Հրում վարժությունում 130 կգ արդյունքով նա կրկին երկրորդն էր:

Կոսովոյում ընթացող պատանեկան առաջնության 65 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Մյասնիկ Կարապետյանը երկամարտի 249 կգ արդյունքով զբաղեցրել է 5-րդ տեղը: Պոկում վարժությունում նա ցույց է տվել 112 կգ, իսկ հրում վարժությունում՝ 137 կգ արդյունք:

Հայաստանի թիմից առաջին մեդալը նվաճել է Մ15 տարեկանների հավաքականի անդամ 55 կգ քաշային Գրիգոր Աղավելյանը: Պոկում վարժությունում նա հաջողությամբ բարձրացրել է 83 կգ ու 85 կգ կշռող ծանրաձողերը: Այս վարժությունում նա 5-րդն է: Իսկ հրում վարժությունում նա գլխավերևում պահել է 110 կգ: Այս ձևում Աղավելյանը դարձել է ոսկե մեդալակիր: Երկամարտի 198 կգ արդյունքով Գրիգոր Աղավելյանը 4-րդն է:

Ծանրամարտի պատանիների ու Մ15 տարեկանների առաջնության մրցումային առաջին օրը Հայաստանի հավաքականից պայքարի մեջ է մտել 45 կգ քաշային Քրիստինե Բաբայանը: Վերջինս պոկում վարժությունում բարձրացրել է 53 և 56 կգ (5-րդ տեղ), իսկ հրում վարժությունում գլխավերևում պահել է 68 կգ (5-րդ տեղ): Երկամարտի 124 կգ արդյունքով՝ Քրիստինե Բաբայանը Եվրոպայի այս առաջնությունում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը

Եվրոպայի պատանիների ու Մ15 տարեկանների առաջնության մրցումային հերթական օրը՝ օգոստոսի 24-ին, Հայաստանն ունի 2 մասնակից: Երևանի ժամանակով 14:00-ին 70 կգ պատանիների հետ կմրցի Ասատուր Խաչատրյանը: Երեկոյան՝ 20:00-ին մրցահարթակ դուրս կգան Մ15 տարեկանները՝ նրանց հետ նաև 75 կգ քաշային Տիգրան Ավետիսյանը:

Նախորդ հոդվածը
Պաբլո Գարսիայի հաղթական մեկնարկը, Լևոն Պետրոսյանի 3-րդ գոլն ու Արարատ-Արմենիայի հետ ոչ-ոքին (այլ արդյունքներ)
Հաջորդ հոդվածը
Հայաստանի Մ-19 հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։