Եվրոպա լիգա․ Արարատ-Արմենիան պարտվեց Յագելոնիային| WTA. Ալինա Չարաևան լավագույն 100-յակում է | Ըմբշամարտի Մ23 ԱԱ. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյան՝ արծաթե մեդալակիրներ| Արարատ-Արմենիան մեկնել է Լեհաստան| Հայ երկու ըմբիշ դուրս է եկել Լաս Վեգասում ընթացող աշխարհի առաջնության եզրափակիչ| Հայաստանի ծանրամարտի հավաքականի կազմը՝ Չինաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը|
 Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին
02 Սեպտեմբեր 2026

Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին

 Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները վերադարձել են արձակուրդից ու սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին, հաղորդում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Սեպտեմբերի 12-ին հայ մարզիկները կմեկնեն Ռուսաստանի Անապա քաղաք, որտեղ կմասնակցեն սեպտեմբերի 13-16-ին կայանալիք «Համառուսական երիտասարդական մարտարվեստների փառատոնին»: 18-րդ անգամ անցկացվելիք հեղինակավոր մրցմանը կմասնակցեն Ռուսաստանի տարբեր մարզերի ուժեղագույն մարզիկները: Հայաստանի թիմը երրորդ տարին անընդմեջ հանդես կգա այդ մրցաշարում և այս անգամ մրցավայր կմեկնի 17 մարզիկով: Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայում շարունակվում է ընդունելության գործընթացը Երևանի ու մարզերի բոլոր մարզադպրոցներում: Տեղերը սահմանափակ են

Նախորդ հոդվածը
Հայտնի է Արարատ-Արմենիայի խաղացանկը Եվրոպա լիգայի Լիգայի փուլում
Հաջորդ հոդվածը
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։