Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում| Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Պոդգորիցայում|
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
Այսօր 12:56

Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը

Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի ամենամյա «Սամուրայ» մրցաշարը։ Մրցումները կկայանան հոկտեմբերի 24-ին Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) մարզադահլիճում։

Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի խոսքով՝ «Սամուրայ» մրցաշարում մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները կմասնակցեն Հայաստանի առաջնությանը։

«Սա նախընտրական մրցաշար է Հայաստանի առաջնությունից առաջ։ Հայաստանի առաջնությունն այս տարի կայանալու է դեկտեմբերի 20-ին, իսկ դրանից առաջ անցկացնում ենք նախընտրական մրցաշար, որի մասնակիցների թիվն ավելի մեծ է լինում։ Մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները հնարավորություն կստանան մասնակցելու Հայաստանի առաջնությանը։ Աշխարհի ու Եվրոպայի առաջնության մրցանակակիրներն արդեն ունեն Հայաստանի առաջնությանը մասնակցելու իրավունք, նրանց կմիանան նաև այս մրցաշարի լավագույն մարզիկները: Ինչպես միշտ, թեժ պայքար է սպասվում»,- Անդրանիկ Հակոբյանի խոսքը մեջբերում է Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Նախորդ հոդվածը
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։