Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Նա պատրաստ է խաղալ. Սպերցյանը Ֆակելի դեմ խաղի հայտացուցակում է
30 Մարտ 2025

Նա պատրաստ է խաղալ. Սպերցյանը Ֆակելի դեմ խաղի հայտացուցակում է

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ընդգրկվել է իր թիմի հայտացուցակում Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի՝ «Ֆակելի» դեմ  խաղի համար:

Հանդիպումը կկայանա Կրասնոդարում և կմեկնարկի ժամը 15:00-ին։

«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը «Матч ТВ»-ի եթերում ասել է, որ Սպերցյանը, ամենայն հավանականությամբ, խաղադաշտ դուրս կգա «Ֆակելի» դեմ խաղում։

Սպերցյանը ոտքի վնասվածք է ստացել մարտի 1-ին ՌՊԼ-ի 19-րդ տուրի՝ «Կռիլյա Սովետովի» դեմ խաղում (1:1):

- Ի՞նչ կասեք Սպերցյանի վերադարձի մասին։

- Նա պատրաստ է խաղալ: Նա արդեն մեկ շաբաթ է, ինչ մարզվում է հիմնական խմբի հետ։ Երկրորդ խաղակեսում նրան խաղադաշտում տեսնելու հավանականությունը մեծ է»,- ասել է Մուսաևը «Матч ТВ»-ի եթերում։

Նախորդ հոդվածը
Այսպիսի խաղերը շատ կարևոր են մեր բնավորությունը ցույց տալու համար. Գոռ Մանվելյան
Հաջորդ հոդվածը
Սպերցյանը փոխարինման մտնելուց 3 րոպե անց դարձել է գոլի հեղինակ (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։