Եվրոպա լիգա․ Արարատ-Արմենիան պարտվեց Յագելոնիային| WTA. Ալինա Չարաևան լավագույն 100-յակում է | Ըմբշամարտի Մ23 ԱԱ. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյան՝ արծաթե մեդալակիրներ| Արարատ-Արմենիան մեկնել է Լեհաստան| Հայ երկու ըմբիշ դուրս է եկել Լաս Վեգասում ընթացող աշխարհի առաջնության եզրափակիչ| Հայաստանի ծանրամարտի հավաքականի կազմը՝ Չինաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը|
Պետք չէ քաղաքականացնել. Մելիքյանը՝ Չանչարևիչի և Շաղոյանի բացակայության մասին
02 Հոկտեմբեր 2026

Պետք չէ քաղաքականացնել. Մելիքյանը՝ Չանչարևիչի և Շաղոյանի բացակայության մասին

Ազգերի լիգայի C2 խմբի Կիպրոս-Հայաստան հանդիպմանն ընդառաջ կայացել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի և կիսապաշտպան Կառլեն Հովհաննիսյանի մամուլի ասուլիսը։ 

Ազգային ընտրանու գլխավոր մարզիչը նշել է, որ Չեռնոգորիայից կրած պարտությունից հետո մեծ աշխատանք է տարվել՝ անհատական և հոգեբանական․ «Ես տեսել եմ մեր երկրպագուների տխրությունը: Իմացե՛ք, որ տասն անգամ ավելի մենք ենք զգացել այդ ամենը, բայց մենք պրոֆեսիոնալ ենք և պետք է հոգեբանորեն աշխատենք ու կռիվ տանք առաջիկա խաղում»։

Մելիքյանը նաև ասել է՝ վատ խաղի համար ոչ մեկից չի հրաժարվել։ Մարզիչը տեղեկացրել է՝ Օգնեն Չանչարևիչը վնասվածք ունի, իսկ Շաղոյանի բացակայությունը պայմանավորված է ռոտացիայով:

«Պետք չէ քաղաքականացնել, պետք չէ տանել ուրիշ դաշտ։ Այո, դժգոհ եմ իրենց խաղից, բայց էլի ֆուտբոլիստներ կան, որոնք լավ հանդես չեն եկել»,- ասել է Մելիքյանը:

Նախորդ հոդվածը
Մ21․ Հայաստանի հավաքականը վերջին րոպեին գոլ բաց թողեց Իտալիայի հետ խաղում
Հաջորդ հոդվածը
Հայ երկրպագուների միասնական երթ՝ Կիպրոսում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։