Եվրոպա լիգա․ Արարատ-Արմենիան պարտվեց Յագելոնիային| WTA. Ալինա Չարաևան լավագույն 100-յակում է | Ըմբշամարտի Մ23 ԱԱ. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյան՝ արծաթե մեդալակիրներ| Արարատ-Արմենիան մեկնել է Լեհաստան| Հայ երկու ըմբիշ դուրս է եկել Լաս Վեգասում ընթացող աշխարհի առաջնության եզրափակիչ| Հայաստանի ծանրամարտի հավաքականի կազմը՝ Չինաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը|
Հայ երկրպագուների միասնական երթ՝ Կիպրոսում
02 Հոկտեմբեր 2026

Հայ երկրպագուների միասնական երթ՝ Կիպրոսում

Հոկտեմբերի 2-ին՝ Կիպրոս - Հայաստան հանդիպումից առաջ, Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների «Առաջին հայկական ճակատ» շարժման անդամները միասնական երթ են կազմակերպելու դեպի մարզադաշտ:

«Քանի որ մարզադաշտը գտնվում է քաղաքի ծայրամասում, իսկ հարակից տարածքում չկան երթի մեկնարկի համար հարմար հրապարակներ և երթուղիներ, հավաքվում ենք անմիջապես մարզադաշտի հարակից ավտոկայանատեղիում։

Թմբուկներ, դրոշներ, շարֆեր ու հայկական եռագույն․ միասնական կերպով շարժվելու ենք դեպի մարզադաշտ՝ մեր հավաքականին հզոր աջակցություն ցույց տալու»,- ասվում է FAF-ի տարածած հաղորդագրության մեջ։

Ազգերի լիգայի C2 խմբի Կիպրոս-Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 2-ին՝ Երևանի ժամանակով 20։00-ին, Նիկոսիայի GSP մարզադաշտում:

Նախորդ հոդվածը
Պետք չէ քաղաքականացնել. Մելիքյանը՝ Չանչարևիչի և Շաղոյանի բացակայության մասին
Հաջորդ հոդվածը
Մ-21․ Վյաչեսլավ Աֆյանը չի շարունակի մարզական հավաքը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։