Հույս ունեմ՝ բախտը մեզ կժպտա. Եղիշե Մելիքյան| Հայ սամբիստները 13 մեդալ են նվաճել պատանիների ու երիտասարդների ԱԱ-ում| Ալինա Չարաևան դուրս եկավ Պեկինի մրցաշարի 1/8 եզրափակիչ| Կանանց Հայաստանի ազգային հավաքականը Հորդանանում 2 ընկերական հանդիպում կանցկացնի| Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում| Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին|
Հույս ունեմ՝ բախտը մեզ կժպտա. Եղիշե Մելիքյան
Այսօր 15:10

Հույս ունեմ՝ բախտը մեզ կժպտա. Եղիշե Մելիքյան

Ազգերի լիգայի C2 խմբի Չեռնոգորիա-Հայաստան հանդիպմանն ընդառաջ կայացել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի և կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուի նախախաղային ասուլիսը։

Ազգային ընտրանու գլխավոր մարզիչը նշել է՝ ինչպես առաջին խաղից առաջ, այնպես էլ հիմա մեր կադրային ռեսուրսները խիստ սահմանափակ են, ուստի լավ արդյունքի համար պետք է խիզախորեն պայքարել։ Ըստ Մելիքյանի՝ թիմն ունի հստակ պլան և հաջորդ փուլի բարձր շանսերը պահպանելու համար պարտավոր է հաղթել։

«Տանը խաղալն այլ է, քանի որ երկրպագուների աջակցությունը մեզ առաջ է մղում: Նրանք մեզ շատ են պետք, բայց պետք է պատրաստ լինենք տրիբունաներից եկող ճնշմանը: Չպետք է մոռանալ, որ մենք Եվրոպայի ամենաերիտասարդ հավաքականներից մեկն ենք, սակայն դա չի նշանակում, թե հավակնություններ չունենք։ Հույս ունեմ՝ բախտը մեզ կժպտա, և մարզադաշտում ներկա մեր երկրպագուների աջակցությունը, թեկուզ ոչ մեծաքանակ, լրացուցիչ ուժ կհաղորդի մեզ՝ Չեռնոգորիային հաղթելու համար», - նշել է Մելիքյանը:

Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 5-ին Պոդգորիցայի «Գրադսկի» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։

Նախորդ հոդվածը
Հայ սամբիստները 13 մեդալ են նվաճել պատանիների ու երիտասարդների ԱԱ-ում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։