16 թիմ, ավելի քան 500 կմ և 4 մրցափուլ. Tour of Armenia միջազգային հեծանվավազքը կմեկնարկի սեպտեմբերի 10-ից| ՀԹՖ նախագահ Վարդան Զաքարյանը հանդիպել է Էլինա Ավանեսյանին ու Ալինա Չարաևային| Հայաստանի Մ-17 հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի| Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մարզական հավաք կանցկացնի| ԱՄՆ բաց առաջնություն․ Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ| Արտակ Օսեյանը հեռանում է Փյունիկից|
Երևանում կայացել է Ավանդական Կարատեի Արարատ գավաթ միջազգային մրցաշարը
24 Հուլիս 2026

Երևանում կայացել է Ավանդական Կարատեի Արարատ գավաթ միջազգային մրցաշարը

Երևանում կայացել է Ավանդական Կարատեի «Արարատ գավաթ» միջազգային մրցաշարը, որին մասնակցել են պատվիրակություններ Բրազիլիայից, Սլովենիայից, Եգիպտոսից, Ուզբեկստանից։ Ընդհանուր առմամբ մրցաշարին մասնակցել է 300 մարզիկ։ Մեդալային հաշվարկում առաջին տեղն է զբաղեցրել Հայաստանը։ Երկրորդ տեղը գրավել է Եգիպտոսը, երրորդ տեղում՝ Ուզբեկստանը։

Մրցաշարին նախորդել է միջազգային մեծ սեմինարը, որն անցկացրել է միջազգային ավանդական կարատեի ֆեդերացիայի (ITKF) նախագահ,  սև գոտի 8-րդ դան Ժիլբերտո Գաերտները  Բրազիլիայից։ 

 Հայաստանի Ավանդական Կարատե-դո ֆեդերացիայի նախագահ Սուրեն Մաթևոսյանը բարձր է գնահատում մրցաշարի անցկացումը․

«Արարատ գավաթ մրցաշարն անցկացվում է 6-րդ տարին անընդմեջ։ Այս տարի ևս մեր մարզիկները տպավորիչ արդյունքներ ցույց տվեցին։ Շնորհակալ եմ բոլոր մարզիկներին մասնակցության համար։

Այս տարվա մրցաշարը առանձնահատուկ էր նրանով, որ ներկա էին ITKF-ի նախագահը, ITKF Եվրոպայի նախագահը և ITKF Աֆրիկայի նախագահը։ Նրանց ներկայությունը մեծ պատիվ էր Հայաստանի համար, հատկապես հաշվի առնելով, որ նրանք Հայաստան էին ժամանել սեփական նախաձեռնությամբ և ցանկությամբ՝ մասնակցելու այս կարևոր մարզական իրադարձությանը։

Նրանք բարձր գնահատեցին մրցաշարի կազմակերպման մակարդակը՝ հատկապես ընդգծելով մարզիկների բարձր պատրաստվածությունը, ուժեղ մրցակցությունը և ցուցադրված տեխնիկական վարպետությունը։

Հատկանշական է նաև, որ հաջորդ տարի Երևանը կհյուրընկալի ITKF Ասիայի առաջնությունը, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի նկատմամբ միջազգային կազմակերպության վստահության և ֆեդերացիայի բարձր հեղինակության մասին»,-ֆեդերացիայի մամուլի ծառայության հետ զրույցում նշել է Մաթևոսյանը։

Նախորդ հոդվածը
Նոան Մոլդովայում ոչ-ոքի խաղաց Զիմբրուի հետ
Հաջորդ հոդվածը
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։