BazaResidence
Ֆլիկը հիացած է Կանսելուի խաղով ու ծրագրում է նրան պահել թիմում| Արման Ծառուկյանը խոսել է Իլյա Տոպուրիայի հետ հնարավոր ընկերության մասին| Չեմպիոնների լիգան վերջին հնարավորությունն է Արբելոայի համար․ Մասնագետը մրցաշրջանի ավարտից հետո կարող է լքել պաշտոնը| Ցրվենա Զվեզդան հերթական հաղթանակը տոնեց․ Նաիր Տիկնիզյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)| Վելոսայի հեթ-տրիկն ու Միշելը գոլը հաղթանակ պարգևեցին Ուրարտուին (տեսանյութ)| Աշխարհի գավաթ․ Համլետ Մանուկյանը՝ ոսկե, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր|
Ռուս մարզիչը գնահատել է Սպերցյանի՝ Ինտեր տեղափոխության հնարավորությունը
01 Ապրիլ 2025

Ռուս մարզիչը գնահատել է Սպերցյանի՝ Ինտեր տեղափոխության հնարավորությունը

«Լոկոմոտիվի» նախկին մարզիչ Անատոլի Բիշովեցը VseProSport-ին տված հարցազրույցում խոսել է «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ Միլանի «Ինտեր» հնարավոր տեղափոխության մասին:

«Արդյո՞ք հնարավոր է Սպերցյանի տեղափոխությունը «Ինտեր»՝ հաշվի առնելով Մխիթարյանի ազդեցությունը։ Ինձ համար դժվար է ասել։ Կարծում եմ, որ կուսումնասիրեն, կդիտեն։ Ընդհանուր առմամբ, նա թողնում է դրական տպավորություն, բայց արտասահմանում խաղալու համար անհրաժեշտ է լինել պատրաստ անձնական որակներով՝ այսինքն, թե ինչպես կկարողանաս դրսևորել քեզ «Ինտերի» ֆուտբոլիստների ֆոնին, հետո թիմը և գլխավոր մարզիչը պետք է ընդունեն քեզ։ Միջավայր, լեզու և այլն։ Նույնիսկ եթե նա միայնակ չլինի և խոսի հայերեն, դա դեռ քիչ է»,- ասել է Բիշովեցը։

Սպերցյանը «Կրասնոդարի» սան է և «Ցլերի» հիմնական թիմում հանդես է գալիս 2021 թվականի հուլիսից։ Ընդհանուր առմամբ նա ակումբի կազմում անցկացրել է 135 հանդիպում, դարձել 40 գոլի և 29 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Կրասնոդարի» հետ ավարտվում է 2026 թվականի հունիսին։ Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքը Transfermarkt պորտալը գնահատում է 20 մլն եվրո։

Այս պահին «Կրասնոդարը» զբաղեցնում է ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը, թիմն ունի 49 միավոր։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ միլանյան թիմի ղեկավարությունը Հենրիխ Մխիթարյանի խորհրդով հետևում է «Կրասնոդարի» 24-ամյա կիսապաշտպան Սպերցյանի ելույթներին և մտադիր է առաջարկ անել նրա տրանսֆերի վերաբերյալ 2025 թվականի ամռանը։ Նշենք, որ մինչ այդ հայ կիսապաշտպանին ձեռք բերելու հնարավորություն վերագրվում էր Իտալիայի առաջնության երկու այլ ակումբների՝ «Յուվենտուսին» և «Ատալանտային», սակայն երկու դեպքում էլ թիմերի ներկայացուցիչները հերքել էին այդ լուրերը։

Նախորդ հոդվածը
Ուրարտուն հայտնել է՝ Արարատ-Արմենիայի հետ գավաթային խաղը հետաձգվել է
Հաջորդ հոդվածը
Ես նրան գնդակ էի մատակարարում. Սպերցյանն ընտրել է ռուսական ֆուտբոլի պատմության լավագույն հայ խաղացողին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։