BazaResidence
Ցրվենա Զվեզդան հերթական հաղթանակը տոնեց․ Նաիր Տիկնիզյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)| Վելոսայի հեթ-տրիկն ու Միշելը գոլը հաղթանակ պարգևեցին Ուրարտուին (տեսանյութ)| Աշխարհի գավաթ․ Համլետ Մանուկյանը՝ ոսկե, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր| Յանիկ Սիները պատրաստ է զոհաբերության գնալ՝ Իտալիայի հավաքականի աշխարհի առաջնությունում հայտնվելու համար| Առաջնության ավարտից 5 տուր առաջ ՊՍՎ-ն 3-րդ անգամ անընդմեջ դարձավ Նիդերլանդների չեմպիոն| Ուրարտու-Գանձասար․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր|
Ես նրան գնդակ էի մատակարարում. Սպերցյանն ընտրել է ռուսական ֆուտբոլի պատմության լավագույն հայ խաղացողին
01 Ապրիլ 2025

Ես նրան գնդակ էի մատակարարում. Սպերցյանն ընտրել է ռուսական ֆուտբոլի պատմության լավագույն հայ խաղացողին

«Կրասնոդարի» ավագ և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին FONBET Кубок России-ին տված հարցազրույցի ընթացքում առաջարկել են ընտրել ռուսական ֆուտբոլի պատմության մեջ լավագույն հայ ֆուտբոլիստին։

Առաջին փուլում Սպերցյանը պետք է ընտրություն կատարեր պաշտպան Նաիր Տիկնիզյանի և հարձակվող Էդգար Սևիկյանի միջև։ Էդուարդը նախընտրել է Տիկնիզյանին՝ նշելով, որ նա ավելի շատ հանդիպում է անցկացրել ՌՊԼ-ում։

Այնուհետև կիսապաշտպանը համեմատել է այլ հայտնի հայ ֆուտբոլիստների՝

Նրա կարծիքով, «Լոկոմոտիվի» պաշտպան Տիկնիզյանը ուժեղ է Արաս Օզբիլիսից, բայց զիջում է Մարկոս Պիզզելլիին։ «Կրասնոդարի» նախկին պլեյմեյքեր Պիզզելլին ավելի լավն է, քան Ռոման Բերեզովսկին, սակայն պարտվել է Էդգար Մանուչարյանի հետ համեմատությունում։ Մանուչարյանի և Խորեն Բայրամյանի միջև Սպերցյանը նախընտրել է վերջինիս։

Եզրափակիչ փուլում մնացել են երկու ֆուտբոլիստ՝ ինքը՝ Սպերցյանը, և հարձակվող Յուրա Մովսիսյանը։ Էդուարդը առանց տատանվելու Մովսիսյանին անվանել է ռուսական ֆուտբոլի պատմության լավագույն հայ ֆուտբոլիստը։



Այդուհանդերձ, Մովսիսյանի և Մխիթարյանի միջև Սպերցյանն ընտրել է Մխիթարյանին, այնուհետև բացատրել, թե ինչու է Մովսիսյանը լավագույն հայ խաղացողը ռուսական ֆուտբոլի պատմության մեջ:

«Նախևառաջ, նա «Կրասնոդարի» խաղացող է, Յուրան բարձրակարգ հարձակվող է։ Երբ փոքր էի, ես նրան գնդակներ էի տալիս ու հիանում նրա խաղով», — բացատրել է իր ընտրությունը «Կրասնոդարի» ավագը։




Նախորդ հոդվածը
Ռուս մարզիչը գնահատել է Սպերցյանի՝ Ինտեր տեղափոխության հնարավորությունը
Հաջորդ հոդվածը
Հակոբ Սերոբյանն արժանացել է Եվրոպական մարմնամարզության պատվավոր մրցավարի կոչմանը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։