Շիրակը կառաջադրի Գևորգ Ղազարյանի թեկնածությունը՝ ՀՖՖ նախագահի ընտրություններում| Հայկ Մարտիրոսյանը հաղթել է հունգարացի Ռիխարդ Ռապորտին, Լևոն Արոնյանը՝ ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին| Աբրահամ Խաշմանյանը՝ Գանձասարի գլխավոր մարզիչ| Հայաստանի գավաթ․ հայտնի են քառորդ եզրափակիչի զույգերը | Արարատ-Արմենիան ու Գևորգ Ղազարյանը խզել են պայմամագիրը| Տիգրան Հարությունյանը՝ WAKO-ի՝ քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն|
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին (տեսանյութ)
13 Նոյեմբեր 2026

Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին (տեսանյութ)

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հետխաղային ասուլիսում մեկնաբանել է Կիպրոսի հավաքականի հետ տնային ոչ-ոքին (1:1) Ազգերի լիգայի խմբային փուլի նախավերջին տուրում:

«Տղաներն իրագործեցին նախապես կազմած մեր ծրագիրը. ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ՝ մրցակցի դարպասի մոտ բազմաթիվ վտանգներ ստեղծելով։ Թեև չկարողացանք հաղթել, բայց թիմը հստակ գիտակցում է՝ ինչ է անում խաղադաշտում։ Հուսով եմ՝ վնասվածք ունեցող խաղացողները շուտով կապաքինվեն ու կվերադառնան շարք։ Նրանց հետ ավելի մրցունակ թիմ կունենանք, և արդյունքը չի ուշանա։ Տղաները դեռ երիտասարդ են, բայց այսօր լավ պայքարեցին ու վստահ գործեցին»,- նշել է մարզիչը:

Նոյեմբերի 15-ին Հայաստանի հավաքականը Ռիգայում վերջին տուրի հանդիպումը կանցկացնի Լատվիայի հավաքականի հետ: Անկախ այդ խաղի արդյունքից՝ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը C լիգայի երկրորդ խմբում կգրավի երրորդ տեղը:

Նախորդ հոդվածը
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ
Հաջորդ հոդվածը
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։