Շիրակը կառաջադրի Գևորգ Ղազարյանի թեկնածությունը՝ ՀՖՖ նախագահի ընտրություններում| Հայկ Մարտիրոսյանը հաղթել է հունգարացի Ռիխարդ Ռապորտին, Լևոն Արոնյանը՝ ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին| Աբրահամ Խաշմանյանը՝ Գանձասարի գլխավոր մարզիչ| Հայաստանի գավաթ․ հայտնի են քառորդ եզրափակիչի զույգերը | Արարատ-Արմենիան ու Գևորգ Ղազարյանը խզել են պայմամագիրը| Տիգրան Հարությունյանը՝ WAKO-ի՝ քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն|
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (տեսանյութ)
13 Նոյեմբեր 2026

Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (տեսանյութ)

Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին: Պատվիրակությունը եղել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, հաղորդում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Հարիս Լոիզիդիսը ծաղկեպսակ է դրել անմար կրակի կողքին:

«Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի՝ մարդկության դեմ ուղղված ամենաողբերգական հանցագործություններից մեկն է։ Այն սկսվել է 1915 թվականին՝ օսմանյան իշխանությունների կողմից, ինչի հետևանքով զոհվեց ավելի քան մեկ միլիոն հայ»,- նշված է Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի հաղորդագրության մեջ:

Կիպրոսի հավաքականը Երևան էր ժամանել Հայաստանի հավաքականի դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի նախավերջին տուրի հանդիպման համար, որն ավարտվել էր 1:1 հաշվով:

Նախորդ հոդվածը
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Եղիշե Մելիքյանին հորդորում ենք համեստությունը չշփոթել թույլության հետ․ Արարատ-Արմենիայի պատասխանը՝ Եղիշե Մելիքյանին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։