Հաստատվել են ՀՖՖ նախագահի ու Գործադիր կոմիտեի անդամների թեկնածուները| Ծաղկաձորում մեկնարկել են խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունները| Նման գործողություններն ինձ չեն կանգնեցնի. Դենիս Ջորկաեֆ| ԵԼ․ Արարատ-Արմենիան պարտվեց Զալցբուրգին| Եվրոպա լիգա. Արարատ-Արմենիան այսօր Ավստրիայում կմրցի Զալցբուրգի հետ| Հայաստանը 2027 և 2028 թվականներին կհյուրընկալի բասկետբոլի Եվրոպայի առաջնություններ|
Նման գործողություններն ինձ չեն կանգնեցնի. Դենիս Ջորկաեֆ
Այսօր 08:30

Նման գործողություններն ինձ չեն կանգնեցնի. Դենիս Ջորկաեֆ

ՀՖՖ նախագահի թեկնածու Դենիս Ջորկաեֆը հայտարարությամբ է հանդես եկել` տեղեկացնելով, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին իր հայտարարությունից անմիջապես հետո իր ֆեյսբուքյան էջը ենթարկվել է հարձակման։

«Արդյունքում ստիպված եղանք ժամանակավորապես սահմանափակել էջի հասանելիությունը՝ արգելափակումից խուսափելու և կատարվածն ուսումնասիրելու նպատակով։

Մանրամասն ուսումնասիրությունից հետո եզրակացությունը միանշանակ է. սա պատահական չէր։ Այս գործողությունների հետևում կանգնած է կազմակերպված խումբ։
Բարեբախտաբար, Հայաստանում արդեն կա նման հարձակումներին դիմակայելու հարուստ փորձ։

Ուզում եմ հստակ ասել. նման գործողություններն ինձ չեն կանգնեցնի։ Ես եկել եմ Հայաստան՝ հայկական ֆուտբոլի զարգացմանը նպաստելու հստակ նպատակով։ Շարունակելու եմ հանդիպել ակումբների, մարզիչների, ֆուտբոլիստների և երկրպագուների հետ, լսել նրանց կարծիքներն ու առաջարկները և դրանց հիման վրա ամբողջացնել ու ներկայացնել իմ ծրագիրը։

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այս օրերին աջակցեցին ինձ։
Առջևում կարևոր աշխատանք կա»,- գրել է Դենիս Ջորկաեֆը:

Հիշեցնենք` ՀՖՖ նախագահի ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 21-ին: Երկու թեկնածուներն են Դենիս Ջորկաեֆն ու Հայաստանի հավաքականի նախին ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը:

Նախորդ հոդվածը
ԵԼ․ Արարատ-Արմենիան պարտվեց Զալցբուրգին
Հաջորդ հոդվածը
Ծաղկաձորում մեկնարկել են խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունները

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։