Հաստատվել են ՀՖՖ նախագահի ու Գործադիր կոմիտեի անդամների թեկնածուները| Ծաղկաձորում մեկնարկել են խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունները| Նման գործողություններն ինձ չեն կանգնեցնի. Դենիս Ջորկաեֆ| ԵԼ․ Արարատ-Արմենիան պարտվեց Զալցբուրգին| Եվրոպա լիգա. Արարատ-Արմենիան այսօր Ավստրիայում կմրցի Զալցբուրգի հետ| Հայաստանը 2027 և 2028 թվականներին կհյուրընկալի բասկետբոլի Եվրոպայի առաջնություններ|
Հայաստանը 2027 և 2028 թվականներին կհյուրընկալի բասկետբոլի Եվրոպայի առաջնություններ
25 Նոյեմբեր 2026

Հայաստանը 2027 և 2028 թվականներին կհյուրընկալի բասկետբոլի Եվրոպայի առաջնություններ

ՖԻԲԱ Եվրոպան Հայաստանին է վստահել բասկետբոլի կանանց 2027 թվականի մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի և 2028 թվականի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի անցկացման իրավունքը։

Կանանց Մ16 Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի հանդիպումները կանցկացվեն 2027 թվականի հուլիսի 6–11-ը Երևանում։ Եվրոպական տարբեր երկրների պատանեկան հավաքականները Հայաստանի մայրաքաղաքում կպայքարեն չեմպիոնական տիտղոսի համար։

2028 թվականին Երևանը կհյուրընկալի նաև կանանց Մ20 Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի մասնակիցներին։ Եվրոպական երկրների երիտասարդական հավաքականները կպայքարեն ինչպես չեմպիոնական տիտղոսի, այնպես էլ A դիվիզիոնի ուղեգրերի համար։

Այսպիսով, 2025 և 2026 թվականներին Եվրոպայի առաջնություններ հյուրընկալելուց հետո Հայաստանը կշարունակի միջազգային մրցաշարերի կազմակերպման շարքը նաև 2027 և 2028 թվականներին՝ չորս տարի անընդմեջ հյուրընկալելով բասկետբոլի Եվրոպայի առաջնություններ։

Նախորդ հոդվածը
Եվրոպա լիգա. Արարատ-Արմենիան այսօր Ավստրիայում կմրցի Զալցբուրգի հետ
Հաջորդ հոդվածը
ԵԼ․ Արարատ-Արմենիան պարտվեց Զալցբուրգին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։