Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Լոկոմոտիվն ու Զենիթը հաղթողին չպարզեցին․ Տիկնիզյանն ու Սևիկյանը խաղաժամանակ չստացան
05 Ապրիլ 2025

Լոկոմոտիվն ու Զենիթը հաղթողին չպարզեցին․ Տիկնիզյանն ու Սևիկյանը խաղաժամանակ չստացան

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Լոկոմոտիվը» ընդունել էր «Զենիթին»։

Հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվով։ Տանտերերի կազմում խաղի հաշիվը բացեց Ալեքսեյ Բրատկովը՝ 62-րդ րոպեին։ Սանկտ-Պետերբուրգը ներկայացնող ակումբից հաշվի հավասարությունը վերականգնեց Ալեքսանդր Սոբոլևը՝ 85-րդ րոպեին։

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Նաիր Տիկնիզյանն ու Էդգար Սևիկյանը հայտավորված են հանդիպմանը, բայց խաղաժամանակ չստացան՝ մնալով պահեստայինների նստարանին։

Այս խաղից հետո Մոսկվան ներկայացնող ակումբը 41 միավորով 6-րդն է։ «Զենիթը» 47 միավորով 2-րդ տեղում է։

Նախորդ հոդվածը
Տիգրան Բարսեղյանը հերթական գոլն է խփել Սլովանի կազմում (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Արարատ-Արմենիան խոշոր հաշվով հաղթեց Ուրարտուին․ Նուբիսին՝ հեթ-տրիկի հեղինակ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։