Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի տարվա լավագույն ըմբիշ, Արմեն Բաբալարյանը՝ լավագույն մարզիչ (տեսանյութ)
06 Ապրիլ 2025

Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի տարվա լավագույն ըմբիշ, Արմեն Բաբալարյանը՝ լավագույն մարզիչ (տեսանյութ)

Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի Եվրոպական խորհուրդը Օլիմպիական չեմպիոն, բազմակի մրցանակակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի յոթակի չեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն, հունահռոմեական ոճի լեգենդար ըմբիշ Արթուր Ալեքսանյանին ճանաչել է որպես Եվրոպայի հունահռոմեական ոճի տարվա լավագույն ըմբիշ։

Եվրոպայի հունահռոմեական ոճի տարվա լավագույն մարզչի կոչմանն է արժանացել ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ, Հայաստանի վաստակավոր մարզիչ, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը։
 
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան շնորհավորում է Արթուր Ալեքսանյանին և Արմեն Բաբալարյանին։

«Սա ևս մեկ անգամ ընդգծում է հայկական ըմբշամարտի դերը և տեղը մարզաձևի համաշխարհային քարտեզում։

Շնորհակալություն ենք հայտնում նաև Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի Եվրոպական խորհրդին՝ մեր մարզիկի և մարզիչի աշխատանքը արժանիորեն գնահատելու համար», - տարածած հաղորդագրությունում նշել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

Հիշեցնենք, որ այս տարի ևս Ալեքսանյանը հնարավորություն ունի նվաճելու Եվրոպայի չեմպիոնի կոչումը։ Նա մասնակցելու է Բրատիսլավայում ապրիլի 7-14-ը կայանալիք առաջնությանը։

Տեսանյութն այստեղ։

Նախորդ հոդվածը
Վան-Գանձասար. Մեկնարկային կազմերը. Ուղիղ եթեր
Հաջորդ հոդվածը
Վանը հաղթեց Գանձասարին. Չարենցավանյան թիմը շարունակում է անպարտելիության շարքը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։