BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Վանը հաղթեց Գանձասարին. Չարենցավանյան թիմը շարունակում է անպարտելիության շարքը
06 Ապրիլ 2025

Վանը հաղթեց Գանձասարին. Չարենցավանյան թիմը շարունակում է անպարտելիության շարքը

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Վանը» հյուրընկալել էր «Գանձասարին»։

Չնայած հանդիպման 5-րդ րոպեին Էմմանուել Ջոնն ուղիղ քարտով հեռացվեց խաղադաշտից ու իր թիմին թողեց 10 հոգով, դա չխանգարեց Չարենցավանը ներկայացնող ակումբին հաղթանակ տոնել։

Հանդիպման հաշիվը, տուգանայինից կատարած փայլուն հարվածով, բացեց Կարեն Նալբանդյանը՝ 39-րդ րոպեին։ Հիմանական ժամանակին ավելացված 5-րդ րոպեին Դավիթ Տերտերյանը մեն մնակ մնալով Գրիգորի Մաթևոսյանի դեմ՝ գրավեց վերջինիս դարպասը, դնելով հանդիպման վերջակետը։

70-րդ րոպեին «Գանձասարը» ևս մնաց 10 հոգով։ Սիմոն Օբոնդեն ստացավ 2-րդ դեղին քարտն ու հեռացվեց խաղադաշտից։

Այս հաղթանակի շնորհիվ Չարենցավանը ներկայացնող ակումբը շարունակում է անպարտելիության շարքը։ Վահե Գևորգյանի սաները բոլոր մրցաշարերում միասին 9-րդ անգամ անընդմեջ հեռանում են խաղադաշտից առանց պարտության։

Այս խաղից հետո «Վանը» 38 միավորով եզրափակում է լավագույն հնգյակը։ «Գանձասարը» 3 միավորով վերջին՝ 11-րդ տեղում է։

Հաջորդ տուրում «Վանը» կհյուրընկալվի «Շիրակին», «Գանձասարը» կընդունի «Փյունիկին»։

Նախորդ հոդվածը
Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի տարվա լավագույն ըմբիշ, Արմեն Բաբալարյանը՝ լավագույն մարզիչ (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Նոա-Վեստ Արմենիա․ Մեկնարկային կազմերը․ Ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։