BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
ՈւԵՖԱ Կանանց Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Ղազախստանի ընտրանուն
08 Ապրիլ 2025

ՈւԵՖԱ Կանանց Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Ղազախստանի ընտրանուն

ՈւԵՖԱ Կանանց Ազգերի լիգայի չորրորդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականն Աստանայում հյուրընկալվել է Ղազախստանին:

Առաջին խաղակեսում կողմերը գոլերով աչքի չընկան։ Երկրորդ կեսի սկզբում Ղազախստանը ստացավ երկու գոլի առավելություն, սակայն Նարինե Դավթյանի դուբլի շնորհիվ Հայաստանի հավաքականը կարողացավ վերականգնել հաշվի հավասարակշռությունը։ 71-րդ րոպեին Ղազախստանը նորից հաշվի մեջ ստացավ առավելություն` 3:2։ Խաղն այդպես էլ ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով։

C3 խմբում Կանանց Հայաստանի հավաքականն անցկացրած չորս խաղերից հետո իր ակտիվում ունի 6 միավոր և երրորդ տեղում է։ Առաջատարները 7-ական միավոր ունեցող Լյուքսեմբուրգի և Ղազախստանի ընտրանիներն են։  

Ղազախստան – Հայաստան՝ 3:2 (0:0)
Աստանա, Աստանա Արենա
Մրցավար՝
 Սաբինա Բոլիչ (Խորվաթիա)
Գոլերը՝ Ամինա Բիբոսինովա 48', 55', Այգերիմ Այտիմովա 71’ (Ղազախստան), Նարինե Դավթյան 63’, 66’ (Հայաստան)

Նախորդ հոդվածը
Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը դուրս եկավ եզրափակիչ
Հաջորդ հոդվածը
Արման Անդրեասյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։