BazaResidence
Անգլիայի գավաթ․ Հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը| Ինտերը 5 գնդակ ուղարկեց Ռոմայի դարպասը․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)| Խաղի մեկնարկից մինչև վերջ շատ լավ ֆուտբոլ խաղացինք․ Ռոբերտ Արզումանյան| Ամբողջովին արժանի էինք հաղթանակի․ Սանդրո Պերկովիչ| Ֆլիկը հիացած է Կանսելուի խաղով ու ծրագրում է նրան պահել թիմում| Արման Ծառուկյանը խոսել է Իլյա Տոպուրիայի հետ հնարավոր ընկերության մասին|
Դեմ չեմ լինի 20000 եվրո աշխատավարձ ստանալ․ Արմեն Մելիքբեկյան
09 Ապրիլ 2025

Դեմ չեմ լինի 20000 եվրո աշխատավարձ ստանալ․ Արմեն Մելիքբեկյան

Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանն այս րոպեներին ասուլիս է անցկացնում, որում պատասխանել լրագրողի՝ իր ՈՒԵՖԱ-ի գործկոմի անդամ ընտրվելու ու այնտեղ ստացած աշխատավրձի չափի մասին հարցին՝

Ձեր ՈՒԵՖՍ-ի գործկոմի անդամ ընտրվելը, Հայաստանի հավաքականին, ի՞նչ կտա, բացի ձեր 20000 եվրո աշխատավարձից՝

«Դուք ստեցի՛ք, չցիտելով աղբյուր։ Բացարձակապես դեմ չեմ լինի 20000 եվրո ստանալ։ Բոլոր ապացույցները կան՝ ամրագրված ՈՒԵՖԱ-ի ֆինանսական փաստաթղթերում։ Նախ 1-ին, շատ կարևոր է, որ ես ստորագրում եմ կոնֆիդենցիոնալության թուղթ ու չեմ կարող հրապարակել որևէ տվյալ գործադիր կոմիտեի մասին։ 2-րդը Հայաստանի ներկայացուցիչն առաջին անգամ պատմության մեջ ընտրվել է ՈՒԵՖԱ-ի գորկոմի անդամ՝ եվրոպական ֆուտբոլի ղեկավար մարմնի անդամ։ Այսինք, ինձ թվում էր, սովորաբար, դա շատ կարևոր իրադարձություն էր, հատկապես փոքր երկրների համար, քանի որ կարող եմ պաշտպանել մեր երկրի ու այլ փոքր երկրների շահերը, բայց ամբողջ զրույցը միտվեց նրան, որ մենք խոսում ենք մարդու մասնավոր աշխատավձրի մասին, որը պետական բյուջեից չէ, չի վճարվում հարկատուների հարկերից և մասնավոր աշխատավարձ է։ Քանի՞ անգամ եք, որ մարդ, որ աշխատում է ՄԱԿ-ում կամ այլ միջազգային կազմակերպություններում քննարկել նրա աշխատավարձը։

Եթե ձեզ հետաքրքրում է իմ աշխատավարձի չափսը, շատ հանգիստ կարող եք վերցնել ՈՒԵՖՍ-ի փաստատթղերը, այնտեղ նշված աշխատավարձից հանել Շվեյցարիայում վճարվող հարկերը, ինձ նույնպես դեռ ոչ մի պաշտոնական փաստաթուղթ չի եկել աշխատավրձի մասին, որովհետև եղավ լրատվամիջոց, որը որոշեց գրել դրա մասին, բայց բացի դրանից, երբ որոշել եմ ընտրվել ՈՒԵՖԱ-ի գործկոմի անդամ, չեմ մտածել այնտեղ աշխատավարձի մասին, մտածել, թե ինչ դա կարող է տալ հայկական ֆուտբոլին։ 

Բնականաբար, այդ թիվը շատ ավելի ցածր է 20000 եվրոյից»։ 

Նախորդ հոդվածը
Հրաժարական չեմ տալու․ Արմեն Մելիքբեկյան
Հաջորդ հոդվածը
Չի եղել այնպիսի մարդ, որ անցել է ԲԿՄԱ-ի ցուցակներով և ֆուտբոլիստ չի եղել․ Արմեն Մելիքբեկյանը՝ ԲԿՄԱ-ի միջոցով ծառայությունից խուսափելու մասին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։