BazaResidence
ԿԼ․ Փյունիկն առաջին խաղում խոշոր հաշվով հաղթանակ տարավ Մալթայում| Կոնֆերենցիաների լիգա․ Ալաշկերտը 86-րդ րոպեի գոլի շնորհիվ Երևանում ոչ-ոքի խաղաց Ելիմայի հետ| Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր|
Չի եղել այնպիսի մարդ, որ անցել է ԲԿՄԱ-ի ցուցակներով և ֆուտբոլիստ չի եղել․ Արմեն Մելիքբեկյանը՝ ԲԿՄԱ-ի միջոցով ծառայությունից խուսափելու մասին
09 Ապրիլ 2025

Չի եղել այնպիսի մարդ, որ անցել է ԲԿՄԱ-ի ցուցակներով և ֆուտբոլիստ չի եղել․ Արմեն Մելիքբեկյանը՝ ԲԿՄԱ-ի միջոցով ծառայությունից խուսափելու մասին

Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանն այս րոպեներին ասուլիս է անցկացնում, որում պատասխանել է նաև ԲԿՄԱ-ի միջոցով ծառայությունից խուսափելու փորձերի մասին հարցին՝

«Էն մարդիկ, որոնք երբևէ դիտել են ԲԿՄԱ-ի խաղերը, որոնք տեսել են, թե ովքեր են խաղում ԲԿՄԱ-ում չեն կարող նման պնդումներ անել։ ԲԿՄԱ-ն բաղկացած է այն ֆուտբոլիստներից, որոնք խաղում են Հայաստանի երիտասարդական, ազգային և Մ19 հավաքականում։

ԲԿՄԱ-ի գործընթացը շատ հստակ է։ Բոլորը գիտեն, թե ակումբներից ով է գալիս ԲԿՄԱ, որոնք են այդ ֆուտբոլիստների քանակը և գեթ մեկ ոչ ֆուտբոլիստ, պատմության մեջ երբևէ չի խաղացել։ Չի եղել այնպիսի մարդ, որ անցել է ԲԿՄԱ-ի ցուցակներով և ֆուտբոլիստ չի եղել։ Ավելին ասեմ, եղել են ֆուտբոլիստներ, որոնք ընդգրկվել են ԲԿՄԱ-ի կազմում, բայց քանի որ, ընթացքում չեն համապատասխանել ԲԿՄԱ-ի մարզիչների պահանջներին, ուղարկվել են զորամասեր ծառայության»։

Նախորդ հոդվածը
Դեմ չեմ լինի 20000 եվրո աշխատավարձ ստանալ․ Արմեն Մելիքբեկյան
Հաջորդ հոդվածը
Կայացավ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի մամուլի ասուլիսը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։