Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը 5-րդն է ԵԱ-ի թիմային հաշվարկում
10 Ապրիլ 2025

Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը 5-րդն է ԵԱ-ի թիմային հաշվարկում

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունում ելույթներն ավարտել է 2 արծաթե և 1 բրոնզե մեդալով: Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 5-րդ տեղը: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ պաշտոնական կայքը:

Հիշեցնենք՝ երեկ Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանն արծաթե մեդալ է նվաճել:

Հայաստանի թիմից ավելի վաղ արծաթե մեդալակիր էր դարձել Եվրոպայի 2024 թ. չեմպիոն, 70 կգ քաշային Արման Անդրեասյանը, իսկ բրոնզե մեդալը նվաճել էր Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը:

Ապրիլի 11-ից մրցագորգը կտրամադրվի հունահռոմեական ոճի ըմբիշներին: Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնեն Մանվել Խաչատրյանը (55 կգ), Կարապետ Մանվելյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Կարեն Խաչատրյանը (87 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ), Դավիթ Օվասապյանը (130 կգ)։

Նախորդ հոդվածը
Վանը երկարաձգել է բրազիլացի պաշտպանի հետ պայմանագիրը
Հաջորդ հոդվածը
Ըմբշամարտի ԵԱ․ Հայտնի են հայ հունահռոմեականների մրցակիցները

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։