BazaResidence
Չեմպիոնների լիգան վերջին հնարավորությունն է Արբելոայի համար․ Մասնագետը մրցաշրջանի ավարտից հետո կարող է լքել պաշտոնը| Ցրվենա Զվեզդան հերթական հաղթանակը տոնեց․ Նաիր Տիկնիզյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)| Վելոսայի հեթ-տրիկն ու Միշելը գոլը հաղթանակ պարգևեցին Ուրարտուին (տեսանյութ)| Աշխարհի գավաթ․ Համլետ Մանուկյանը՝ ոսկե, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր| Յանիկ Սիները պատրաստ է զոհաբերության գնալ՝ Իտալիայի հավաքականի աշխարհի առաջնությունում հայտնվելու համար| Առաջնության ավարտից 5 տուր առաջ ՊՍՎ-ն 3-րդ անգամ անընդմեջ դարձավ Նիդերլանդների չեմպիոն|
Ըմբշամարտի ԵԱ․ Հայտնի են հայ հունահռոմեականների մրցակիցները
10 Ապրիլ 2025

Ըմբշամարտի ԵԱ․ Հայտնի են հայ հունահռոմեականների մրցակիցները

Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում վաղը գորգ դուրս կգան հունահռոմեականները։ Հայտնի են ձևավորված զույգերը։

55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը քառորդ եզրափակիչում կմրցի թուրք Էմրե Մութլուի հետ։

Կարապետ Մանվելյանը, 60 կգ քաշային կարգում, ուժերը կչափի Լեհաստանի ներկայացուցիչ Օլիվիեր Թոմաս Սկրիպչակի հետ։

63 կգ քաշային Կարեն Ասլանյանը պայքարը կսկսի քառորդ եզրափակիչում և կմրցի Մաիրբեկ Սալիմով (Լեհաստան)-Դինիսլամ Բամմատով (հանդես է գալիս UWW-ի դրոշի ներքո) զույգի հաղթողի հետ։

67 կգ քաշային կարգում Սլավիկ Գալստյանը, 1/8 եզրափակիչում կմրցի ուկրաինացի Օլեքսանդր Հրուշինի հետ։

Պայքարը որակավորման փուլից կսկսի 72 կգ քաշային Շանթ Խաչատրյանը, որտեղ նրա մրցակիցը ուկրաինացի Պարվիզ Նասիբովն է։

Եվրոպայի գործող չեմպիոն, 77 կգ քաշային կարգի մարզիկ Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակիչում կփորձի պայքարից դուրս թողնել լեհ Մաթեուշ Բեռնատեկին։

82 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Սամվել Գրիգորյանը կառճակատվի ադրբեջանցի Գուրբան Գուրբանովի հետ՝ 1/8 եզրափակիչում։

Նույն փուլից պայքարը կսկսի նաև 87 կգ քաշային Կարեն Խաչատրյանը, որի մրցակիցը բուլղար Սեմյոն Նովիկովն է։

Եվրոպայի գործող չեմպիոն, Օլիմպիական խաղերի ոսկե, բրոնզե ու կրկնակի արծաթե մեդալակիր, աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 1/8 եզրափակիչում կհանդիպի Էստոնիայի ներկայացուցիչ Ռիչարդ Կառելսոնի հետ։։

130 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Դավիթ Օվասապյանը որակավորման փուլում կհանդիպի թուրք Մուհամեդ Համզա Բաքիրին։

Վաղը ելույթները կսկսեն 55 կգ, 63 կգ, 77 կգ, 87 կգ, 130 կգ քաշային ըմբիշները։ 

Նախորդ հոդվածը
Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը 5-րդն է ԵԱ-ի թիմային հաշվարկում
Հաջորդ հոդվածը
4 հայ մարմնամարզիկ՝ Աշխարհի գավաթի եզրափակիչ փուլում (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։