BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Շախմատի կանանց ԵԱ․ Հայաստանի ներկայացուցիչների վերջնական արդյունքները
11 Ապրիլ 2025

Շախմատի կանանց ԵԱ․ Հայաստանի ներկայացուցիչների վերջնական արդյունքները

Հունաստանի Հռոդոս կղզում ավարտին մոտեցավ 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը:

Չեմպիոն դարձավ սերբ միջազգային վարպետ Թեոդորա Ինյացը, ով 11 հնարավորից վաստակեց 9.5 միավոր: Ռումինացի միջազգային վարպետ Իրինա Բուլմագան 8 միավորով դարձավ արծաթե մեդալակիր, իսկ էստոնացի միջազգային վարպետ Մաի Նարվան 8 միավորով եզրափակեց լավագույն եռյակը:

Ներկայացնում ենք մեր բոլոր հայ շախմատիստուհիների արդյունքները.
ՄՎ Լիլիթ Մկրտչյան՝ 7.5 միավոր
ՄԳ Էլինա Դանիելյան՝ 7 միավոր
ԿՄՎ Մարիամ Մկրտչյան՝ 6.5 միավոր
ԿՖՎ Աննա Խաչատրյան՝ 6.5 միավոր
ԿՄՎ Սուսաննա Գաբոյան՝ 6.5 միավոր
ԿՄԳ Մարիա Գևորգյան՝ 5 միավոր
Սոնա Կրկյաշարյան՝ 5 միավոր
Անի Նահապետյան՝ 4 միավոր
Գաբրիելա Հարությունյան՝ 4 միավոր

Առաջնության շրջանակում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը լրացրեց կանանց միջազգային վարպետի իր երկրորդ նորման:

Նախորդ հոդվածը
Մեսսիի հրապարակումը՝ Թումո Կենտրոնի վերաբերյալ
Հաջորդ հոդվածը
Ըմբշամարտի ԵԱ․ Չեմպիոնական սպասումներով․ Այսօր պայքարը կսկսի նաև Արթուր Ալեքսանյանը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։