BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Փյունիկն ինքնագոլից հետո կամային հաղթանակ տարավ Գանձասարի նկատմամբ
12 Ապրիլ 2025

Փյունիկն ինքնագոլից հետո կամային հաղթանակ տարավ Գանձասարի նկատմամբ

ՀՊԼ հերթական տուրում «Փյունիկը» Ջունիո Սպորտ մարզադաշտում հյուրընկալվել է «Գանձասարին» և 3։1 հաշվով  հաղթանակ է տարել մրցակցի նկատմամբ։

Հանդիպման հաշիվը բացվել է 27-րդ րոպեին, երբ հյուրերի կազմում Սերգեյ Վակուլենկոն գրավել է սեփական դարպասը։ Ֆուտբոլիստը տևական ժամանակ ապաքինվում էր վնասվածքից։

 «Փյունիկի» ֆուտբոլիստները հաշիվը հավասարեցրել են միայն երկրորդ կեսում․ 66-րդ րոպեին Օտուբանջոն խփել է պատասխան գնդակը, երկու րոպե անց Ժոել Լոպեսուն առաջ է մղել իր թիմին, իսկ հանդիպման վերջնահաշիվը ձևակերպել է Մաթիաս Վարեյկան՝ 90+8-րդ րոպեին հեռու տարածությունից գրավելով անպաշտպան մնացած դարպասը։

Եղիշե Մելիքյանի թիմն իր միավորների թիվը հասցրել է 47-ի և գտնվում է 4-րդ տեղում, իսկ «Գանձասարը» ընթացիկ առաջնությունում կրել է 19-րդ պարտությունը և 3 միավորով եզրափակում է աղյուսակը։

Նախորդ հոդվածը
Ալեքսանյանն ու Գալստյանը հաղթանակով մեկնարկեցին (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Շիրակ-Վան․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։