BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Թեժ պայքար՝ բռնցքամարտի Հայաստանի առաջնությունում (լուսանկարներ)
04 Փետրվար 2025

Թեժ պայքար՝ բռնցքամարտի Հայաստանի առաջնությունում (լուսանկարներ)

Դինամո ՄՀԿ-ում կայացել են բռնցքամարտի Հայաստանի առաջնության եզրափակիչ մենամարտերը։ Կանանց 5 և տղամարդկանց 13 քաշային կարգերում հայտնի են Հայաստանի չեմպիոններն ու մեդալակիրները։ 

Կանանց 52 կգ քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճեց Արևիկ Դոխոյանը։

54 կգ քաշային կարգում հավասարը չուներ Եկատերինա Սիչևան։


57 կգ քաշային կարգում ոսկե մեդալակիր դարձավ Տաթևիկ Խաչատրյանը։ 

60 կգ քաշային կարգի առաջին տեղը գրավեց Լիանա Մարտիրոսյանը։

70 կգ քաշային կարգում Անի Հովսեփյանի չներկայանալու պատճառով հաղթանակը շնորհվեց Անահիտ Միքայելյանին։

Տղամարդկանց պայքարում ամեն ինչ ավելի թեժ էր։

48 կգ քաշային կարգի եզրափակիչում հաղթանակ տարավ 35-ամյա Բարեղամ Հարությունյանը, որը առավելության հասավ Սեյրան Վարդանյանի նկատմամբ։

51 կգ քաշային կարգում Արեն Ասլամազյանն առավելության հասավ Հմայակ Հովհաննիսյանի նկատմամբ։


54 կգ քաշային կարգում Դավիթ Եգորյանը հաղթեց Հայկ Ալարբեկյանին։

57 կգ քաշային կարգում Ժիրայր Սարգսյանը հաղթեց Ռուսլան Ասլիկյանին։

60 կգ քաշային կարգում Արթուր Բազեյանն ուժեղ էր Արթուր Սահակյանից։

63,5 կգ քաշային կարգում Նարեկ Հովհաննիսյանը հաղթանակի հասավ Արթուր Շախպազյանի նկատմամբ։

  67 կգ քաշային կարգում Արարատ Հարությունյանը լարված ու դիտարժան պայքարում հաղթեց Հարություն Հակոբկոխյանին։

71 կգ քաշային կարգում Զավեն Գալստյանը հաղթեց Յուրա Բաբլումյանին։

75 կգ քաշային կարգում Վախթանգ Հարությունյանը ուժեղ էր Աղվան Ալեքսանյանից։

80 կգ քաշային Համլետ Ադամյանը հաղթեց Համբարձում Հակոբյանին։

86 կգ քաշային Ռաֆայել Հարությունյանը առավելության հասավ Գոռ Ներսեսյանի նկատմամբ։

92 կգ քաշային կարգում Դավիթ Սիմոնյանը հաղթեց Անուշավան Մխիթարյանին։

Գերծանր քաշային կարգում Դավիթ Չալոյանը հաղթանակի հասավ Իշխան Հովսեփյանի նկատմամբ։

Նախորդ հոդվածը
Forbes-ն Արոնյանին ներառել է 2024-ին աշխարհում ամենաշատ գումար վաստակած 10 գրոսմայստերների ցանկում
Հաջորդ հոդվածը
Օրը կգա և բոլորը կիմանան ճիշտը․ Մխիթարյանը խոսել է հավաքական հնարավոր վերադարձի մասին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։