Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Էդգար Թորոսյանը հեռացվել է Ալաշկերտի գլխավոր մարզչի պաշտոնից
18 Ապրիլ 2025

Էդգար Թորոսյանը հեռացվել է Ալաշկերտի գլխավոր մարզչի պաշտոնից

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի «Արարատ»-«Ալաշկերտ» (3։2) հանդիպումից հետո երևանյան ակումբի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է՝

«Թիմի գլխավոր մարզիչ Էդգար Թորոսյանը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից»։ 

Ըստ հայտարարության,գլխավոր մարզչի պարտականությունները կկատարի գլխավոր մարզչի օգնական Ալբերտ Սաֆարյանը։

Հիշեցնենք, որ Թորոսյանն «Ալաշկերտի» նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի օգնականն էր, իսկ այս տարվա փետրվարին, պաշտոնապես ստանձնեց գլխավոր մարզչի պարտականությունները։

Նրա գլխավորությամբ «Ալաշկերտն» անցկացրել էր 8 պաշտոնական հանդիպում՝ գրանցելով 4 ոչ-ոքի ու կրելով 4 պարտություն։

Թորոսյանը նախկինում աշխատել է «Արարատում» ու «Շիրակում»։

Նախորդ հոդվածը
Համլետ Մանուկյանը՝ աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
ԲԿՄԱ-ն գերկամային հաղթանակի հասավ Շիրակի նկատմամբ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։