Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում ԲԿՄԱ-ն ընդունել էր «Շիրակին»։
Տանտերերը գերկամային հաղթանակի հասան 3։2 հաշվով։ Հանդիպման բոլոր գոլերը խփվեցին 2-րդ կեսում։
խաղի հաշիվը 48-րդ րոպեին բացեց Դոնալդ Կոդիան։ 8 րոպե անց Մորի Կոնեն մեծացրեց «Շիրակի» առավելությունը՝ դառնալով Գյումրին ներկայացնող թիմում հանդիս եկող ամենաարդյունավետ ռմբարկուն։
64-րդ րոպեին, անկյունայինի խաղարկումից հետո, Միսակ Հակոբյանը կրճատեց հաշվի տարբերությունը, 73-րդ րոպեին գրանցեց դուբլ՝ հավասարեցնելով հաշիվը։ 86-րդ րոպեին ԲԿՄԱ-ն ստացավ 11-մետրանոցի իրավունք, որից օգտվեց Արայիկ Էլոյանը՝ հաղթանակ պարգևելով իր թիմին։
Այս հաղթանակի շնորհիվ ԲԿՄԱ-ն շրջանցում է «Արարատին» ու «Շիրակին» և վաստակելով 28 միավոր, այժմ 6-րդն է։ «Շիրակը» նույնքան միավորով 7-րդն է։