BazaResidence
Յանիկ Սիները պատրաստ է զոհաբերության գնալ՝ Իտալիայի հավաքականի աշխարհի առաջնությունում հայտնվելու համար| Առաջնության ավարտից 5 տուր առաջ ՊՍՎ-ն 3-րդ անգամ անընդմեջ դարձավ Նիդերլանդների չեմպիոն| Ուրարտու-Գանձասար․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Նոան հաղթեց ԲԿՄԱ-ին (տեսանյութ)| Ռանոսի ու Մկրտչյանի թիմերը հաղթողին չպարզեցին| Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Մադրիդի մրցաշարում|
5 րոպեում՝ 3 գոլ․ Արարատ-Արմենիան ուժեղ էր Գանձասարից
25 Ապրիլ 2025

5 րոպեում՝ 3 գոլ․ Արարատ-Արմենիան ուժեղ էր Գանձասարից

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Գանձասարն» ընդունել էր «Արարատ-Արմենիային»։

Հյուրերը հաղթեցին 4։0 հաշվով։ Հանդիպման հաշիվը 7-րդ րոպեին բացեց Արմեն Համբարձումյանը։ 86-րդ րոպեին «Արարատ-Արմենիայի» հարձակվող Տենտոն Յեննեն օգտվեց «Գանձասարի» դարպասապահ Տիգրան Ոփանյանի սխալից ու խփեց իր թիմի 2-րդ գոլը։ Սա նիգերիացի ֆուտբոլիստի 42-րդ գոլն էր երևանյան ակումբի կազմում։ 24-ամյա հարձակվողը դարձավ «Արարատ-Արմենիայի» պատմության լավագույն ռմբարկուն։ 90-րդ րոպեին Մարիուս Նուբիսսին խփեց այս մրցաշրջանի իր 15-րդ գոլը՝ մոտենալով առաջնության լավագույն ռմբարկու Գոնսալո Գրեգորիոյին, որն իր ակտիվում ունի 19 գոլ։ Նուբիսիի գոլից 2 րոպե անց հանդիպման վերջակետը դրեց Տենտոն Յեննեն՝ գրանցելով դուբլ։

Այս հաղթանակից հետո Վարդան Մինասյանի սաները 54 միավորով 2-րդ տեղում են։ «Գանձասարը» 3 միավորով վերջին՝ 11-րդ հորիզոնականում է։

Նախորդ հոդվածը
Ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները պարգևատրվել են
Հաջորդ հոդվածը
Պորտուգալացի կիսապաշտպանը հեռացել է Փյունիկից

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։