BazaResidence
Նապոլին չի խոչընդոտի Կոնտեին, եթե մասնագետն առաջարկ ստանա Իտալիայի հավաքականից | Նոա - ԲԿՄԱ․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր | Մենք արդեն պատրաստվում ենք մոսկովյան թիմի դեմ հանդիպմանը․ Սպերցյան| Սպասում ենք ՉԼ-ում՝ Բարսելոնայի դեմ խաղին․ Սիմեոնե| Բաց թողած գոլերը չեն համապատասխանում մեր մակարդակին․ Արտետա| Գվարդիոլան կարիերայում առաջին անգամ 3 անընդմեջ հաղթանակ է տարել Լիվերպուլի նկատմամբ|
Ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները պարգևատրվել են
25 Ապրիլ 2025

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները պարգևատրվել են

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը պարգևատրեց Եվրոպայի առաջնության չեմպիոններին, մեդալակիրներին, մարզչական շտաբին ու բուժանձնակազմին:

Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանն ազգային թիմերի հետ հանդիպման ընթացքում շնորհավորեց թե կանանց և թե տղամարդկանց ընտրանիներին` Եվրոպայի առաջնություններում թիմային հաշվարկում հաղթանակների կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց կատարած մեծ աշխատանքի համար: Այս մասին հայտնում է ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

«Մենք բազմաթիվ անելիքներ ունենք հատկապես 2027 թվականի` Երևանում կայանալիք աշխարհի առաջնությունից ու 2028 թվականի Օլիմպիական խաղերից առաջ: Մոլդովայի առաջնությունը ցույց տվեց, որ աշխատելու ու աճելու տեղ ունենք: Ուզում եմ շնորհակալություն հայտնել հատկապես գլխավոր ու անձնական մարզիչներին, բժիշկներին ու Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարին»,-ասաց ֆեդերացիայի նախագահը:

Արայիկ Հարությությանն առանձնացրեց, որ ֆեդերացիան նպատակ ունի առանձնակի ուշադրություն դարձնել միջազգային կարգի մրցավարներ ունենալու հանգամանքին և այդ ուղղությամբ ֆեդերացիան արդեն իսկ սկսել է աշխատանքներ տանել:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը մարզիկներին` Եվրոպայի առաջնության մեդալակիրներին, խրախուսական պարգևներ հանձնեց:

Դրամական պարգևների արժանացան` Եվրոպայի չեմպիոններ Վարազդատ Լալայանը, Գարիկ Կարապետյանը, մեդալակիրներ` Գոռ Սահակյանը, Ռաֆիկ Հարությունյանը, Աննա Ամրոյանը, Լիանա Գյուրջյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը, Գառնիկ Չոլակյանը, Միլենա Խաչատրյանը, Տաթև Հակոբյանը:

Պարգևատրվեցին նաև Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը, հավաքականի մարզիչ Հակոբ Փիլոսյանը, կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը, հավաքականի մարզիչ Տարոն Թովմասյանը, թիմի բժիշկ Դավիթ Մոսինյանն ու թիմի մերսող Ռոզա Հովհաննիսյանը:

Ֆեդերացիայի նախագահն ազգային մրցավարի կոչումներ հանձնեց նաև Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանին ու Գառնիկ Աբրահամյանին:

Նախորդ հոդվածը
ԿԳՄՍ նախարարը հանդիպել է ձմեռային մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ
Հաջորդ հոդվածը
5 րոպեում՝ 3 գոլ․ Արարատ-Արմենիան ուժեղ էր Գանձասարից

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։