BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Ռեալ Սոսյեդադում հայտնել են, որ Զախարյանը դեռ կարող է խաղալ այս մրցաշրջանում
28 Ապրիլ 2025

Ռեալ Սոսյեդադում հայտնել են, որ Զախարյանը դեռ կարող է խաղալ այս մրցաշրջանում

«Ռեալ Սոսիեդադի» մամուլի քարտուղար Ջոն Անդեր Մունդուատեն խոսել է թիմի հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանի վերականգնման ընթացքի մասին։

21-ամյա կիսապաշտպանը շարքից դուրս է մնացել փետրվարի 23-ից՝ քառագլուխ մկանի վնասվածքի կրկնության պատճառով։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Զախարյանը կարող է բաց թողնել մրցաշրջանի մնացած հատվածը։

«Արսենը սկսել է մարզվել խաղադաշտում, մինչդեռ աշխատում է մենակ։ Նա իրեն ամեն օր ավելի լավ է զգում։

Վերականգնում Ռուսաստանո՞ւմ. Սա բացառված է. Զախարյանը կմնա այստեղ, քանի որ նա կարող է լիովին պատրաստ լինել մրցաշրջանի վերջին շաբաթվան», - ասել է Մունդուատեն Sport24-ի թղթակցի հետ զրույցում։

Այս մրցաշրջանում Զախարյանը «Ռեալ Սոսյեդադի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 4 խաղում խփել է 1 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածը
Հայ սամբիստները 3 ոսկե, 5 արծաթե և 13 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի մեծահասակների, երիտասարդների և պատանիների առաջնությունում
Հաջորդ հոդվածը
Շիրակի մարզպետն ընդունել է Եվրոպայի առաջնությունում մեդալներ նվաճած գյումրեցի ծանրորդներին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։