BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Շիրակի մարզպետն ընդունել է Եվրոպայի առաջնությունում մեդալներ նվաճած գյումրեցի ծանրորդներին
28 Ապրիլ 2025

Շիրակի մարզպետն ընդունել է Եվրոպայի առաջնությունում մեդալներ նվաճած գյումրեցի ծանրորդներին

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր ընդունել է Քիշնևում ծանրամարտի Եվրոպայի 2025 թվականի առաջնությանը ՀՀ հավաքական թիմի կազմում հանդես եկած և հաղթող ու մրցանակակիր դարձած Շիրակի մարզի ծանրորդներին ու նրանց մարզիչներին։ Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետի աշխատակազմի ֆեյսբուքի պաշտոնական էջից:

Ողջունելով ու բարձր արդյունքներ գրանցելու առթիվ շնորհավորելով մարզիկներին ու մարզիչներին՝ Դավիթ Առուշանյանը նշել է, որ ոգևորությամբ է հետևել առաջնությանն ու կասկած չի ունեցել, որ ՀՀ հավաքականն աչքի է ընկնելու լուրջ արդյունքներով, իսկ շիրակցի մարզիկների հաղթանակին չկասկածելուց զատ, սպասել է սրտի առանձնակի թրթիռով։

«Հայաստանն ու Գյումրին հաղթանակած դուք եք դարձնում, ձեր շնորհիվ մենք լիարժեք ուրախանալու, վստահ առաջ նայելու և մեր մարզի, մեր քաղաքի մասին գլուխներս բարձր պահած խոսելու հնարավորություն ունենք։ Հպարտ եմ ձեզանով և ուրախ եմ, որ կարող եմ անմիջական հանդիպել ու իմ ոգևորության ու խրախուսանքի խոսքերն ասել։ Կարծում եմ՝ պետք էլ չէ, որ հիշեցնեմ՝ լիազորություններիս ու հնարավորություններիս սահմանում ձեր կողքին ու ձեզ հետ եմ»,- նշել է Շիրակի մարզպետը՝ վստահություն հայտնելով, որ այսուհետ էլ բազմաթիվ առիթներ է ունենալու մարզիկների ու մարզիչների հետ հաղթանակների մասին խոսել ու շնորհավորել։


Մարզպետն առանձնակի կարևորել է նաև մարզիչների տքնաջան ու նվիրված աշխատանքը՝ նշելով, որ արդյունքները խոսում են թե մարզիկների անդուլ ջանքերի ու աշխատանքի, թե մարզիչների նվիրվածության ու հոգատարության մասին։
Ներկաները շնորհակալություն են հայտնել մարզպետին ընդունելության ու ջերմ վերաբերմունքի համար, որից հետո ծավալվել է անմիջական զրույց առաջիկա անելիքների, մտահոգող խնդիրների ու նոր ծրագրերի մասին։


Դավիթ Առուշանյանն ու հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ, Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչ Գևորգ Ալեքսանյանը խոսել են նաև «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի կառուցման ծրագրի ընթացքից, ընդհանուր առմամբ, անդրադարձ է կատարվել նաև մարզում գործող մարզադպրոցների վիճակին ու դրանց վերանորոգմանը վերաբերող ծրագրերին ևս։

Հանդիպման ավարտին, մարզպետը շնորհակալագրեր ու հուշանվերներ է հանձնել մարզիկներին ու մարզիչներին՝ բարձր մարզական արդյունքներ գրանցելու համար, սպորտի զարգացման գործում ունեցած զգալի ավանդի և ներդրած ջանքերի համար։

Նախորդ հոդվածը
Ռեալ Սոսյեդադում հայտնել են, որ Զախարյանը դեռ կարող է խաղալ այս մրցաշրջանում
Հաջորդ հոդվածը
Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել մարմնամարզության աշխարհի գավաթի 6-րդ փուլում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։