Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Խելահեղ խաղ էր․ Մխիթարյանը՝ Բարսելոնայի դեմ ՉԼ կիսաեզրափակչի մասին
01 Մայիս 2025

Խելահեղ խաղ էր․ Մխիթարյանը՝ Բարսելոնայի դեմ ՉԼ կիսաեզրափակչի մասին

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղի մասին, որում իր թիմը խոշոր հաշվով ոչ-ոքի է խաղացել «Բարսելոնայի» հետ (3:3): 

«Խելահեղ խաղ էր։ Այն դիտելը հիանալի էր, բայց դրանում խաղալը շատ դժվար էր։ Մենք արեցինք այն ամենը, ինչ կարող էինք։ Կարծում եմ՝ կարող էինք ավելի լավ խաղալ։ Առաջին խաղակեսում մենք այնքան երկար էինք առաջատարի դերում, որ չի կարելի ասել՝ կարծում ենք, թե արդեն հաղթել ենք։ «Բարսելոնան» մեծ ճնշում գործադրեց մեզ վրա։ Նրանք շատ լավ էին վերահսկում գնդակը», - TNT Sports-ին տված հարցազրույցում ասել է Մխիթարյանը։

Կիսաեզրափակչի պատասխան խաղը կկայանա Միլանում։ Խաղը նախատեսված է երեքշաբթի՝ մայիսի 6-ին։ Դիմակայության հաղթողը մրցաշարի եզրափակչում կխաղա ՊՍԺ-«Արսենալ» զույգի հաղթողի հետ։

Նախորդ հոդվածը
Աբրահամ Խաշմանյանը` Գանձասարի տնօրեն
Հաջորդ հոդվածը
Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը՝ երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։