BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը՝ երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր (տեսանյութ)
02 Մայիս 2025

Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը՝ երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր (տեսանյութ)

Հայ ծանրորդները սկսել են պայքարը Պերուի մայրաքաղաք Լիմայում ընթացող պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունում:

Մրցումային առաջին օրը կանանց 55 կգ քաշային կարգում Ալեքսանդրա Գրիգորյանը երիտասարդների պայքարում երկամարտի 204 կգ արդյունքով արժանացել է բրոնզե մեդալին: Պոկում վարժությունում Ալեքսանդրան գլխավերևում պահել է 85 և 88 կգ կշռող ծանրաձողերը: Հրում վարժությունում Ալեքսանդրան բարձրացրել է 116 կգ-ն: Այս վարժությունում նա նվաճել է ոսկե մեդալ: Տեսանյութը՝ այստեղ։

Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Հովհաննես Հովհաննիսյանն աշխարհի առաջնության պոկում վարժությունում բարձրացրել է 125 կգ, իսկ հրում վարժությունում՝ 155 կգ: Երկամարտի 280 կգ արդյունքով Հովհաննեսը 10-րդն է երիտասարդների աշխարհի առաջնությունում:

Մայիսի մայիսի 2-ի լույս 3-ի գիշերը՝ ժամը 03:30-ին, Հայաստանը կունենա մեկ մասնակից: 81 կգ քաշային կարգում հարթակ դուրս կգա Նարեկ Մկրտչյանը:

Հայաստանի հավաքականը պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանը կմասնակցի ընդհանուր 7 մարզիկով` 5 տղա, 2 աղջիկ: Հարթակ դուրս կգան` 81 կգ` Նարեկ Մկրտչյանը (մրցման օրը` մայիսի 3, մեկնարկը` 03:30. երիտասարդներ), 89 կգ` Վալերի Մովսիսյանը (մրցման օրը` մայիսի 4, մեկնարկը` 01:00. երիտասարդներ) 96 կգ` Գրիգոր Ղազարյանը (B ենթախումբ, մրցման օրը`մայիսի 3, մեկնարկը` 22:30. պատանիներ) +102 կգ` Հարություն Հովհաննիսյանը (մրցման օրը` մայիսի 5, մեկնարկը` 03:30. պատանիներ) 81 կգ` Էմմա Պողոսյանը (մրցման օրը` մայիսի 5, մեկնարկը` 01:00. երիտասարդներ)։

Երիտասարդների հավաքականի մարզիչները Մելիք Ղուկասյանն ու Դավիթ Մուրադյանն են, պատանիներինը` Երվանդ Կիրակոսյանը, իսկ կանանց թիմինը` Տարոն Թոմվասյանը: Հայաստանի պատվիրակության ղեկավարը Ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանն է:

Նախորդ հոդվածը
Խելահեղ խաղ էր․ Մխիթարյանը՝ Բարսելոնայի դեմ ՉԼ կիսաեզրափակչի մասին
Հաջորդ հոդվածը
Ալաշկերտ-Գանձասար․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։