BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Վահան Բիչախչյանը՝ Լեհաստանի գավաթակիր․ «Լեգիան» հաղթեց «Պոգոնին»
02 Մայիս 2025

Վահան Բիչախչյանը՝ Լեհաստանի գավաթակիր․ «Լեգիան» հաղթեց «Պոգոնին»

Լեհաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում «Պոգոնը» մրցում էր «Լեգիայի» հետ, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը։

25-ամյա կիսապաշտպանը խաղադաշտ դուրս եկավ 83-րդ րոպեին, իսկ «Լեգիան»հաղթեց 4։3 հաշվով՝ նվաճելով Լեհաստանի գավաթը։

Հետաքրքական է այն փաստը, որը Վահանը մրցաշրջանը սկսել էր «Պոգոնի» կազմում ու գավաթի խաղարկության վաղ փուլերում, այդ թիմի կազմում, աչքի էր ընկել 2 գոլով՝ գրավելով «Ստալի» ու «Զագլեմբեի» դարպասը։ Ստացվում է այնպես, որ ցանկացած թիմի հաղթանակի դեպքում Բիչախչյանը կստանար հաղթողի մեդալը։

Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը «Լեգիայի» շարքերը համալրել էր այս տարվա հունվարին։ Վարշավան ներկայացնող ակումբի կազմում Բիչախչյանը դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ։

Նախորդ հոդվածը
Ալաշկերտը հաղթեց Գանձասարին
Հաջորդ հոդվածը
Նարեկ Մկրտչյանը պոկումում 4-րդն էր, բայց ձախողեց հրումը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։