BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Նոայի մարզչական շտաբը, իսկ վերջին խաղերում նաև որոշ ֆուտբոլիստներ, դուրս են գալիս ֆուտբոլային դաշտից․ Սուրեն Մելիքսեթյան
04 Մայիս 2025

Նոայի մարզչական շտաբը, իսկ վերջին խաղերում նաև որոշ ֆուտբոլիստներ, դուրս են գալիս ֆուտբոլային դաշտից․ Սուրեն Մելիքսեթյան

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում Վանը ընդունել էր Նոային:

Թիմերը փոխանակել են երկուական գնդակ։

Սկանդալային խաղում կարմիր քարտ են ստացել «Վանի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանն ու «Նոայի» ֆուտբոլիստ Գոնսալո Գրեգորիոն։ 

Միջադեպի մանրամասները՝ հետխաղային ասուլիսներում, որը կարող եք դիտել այստեղ և այստեղ։

Թեմայի վերաբերյալ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը․

«Հավանաբար այնքան էլ ճիշտ չէ Հայաստանի առաջնության որոշ խաղերում տեղի ունեցած դրվագների վերաբերյալ կարծիք արտահայտելն այն դեպքում, երբ անձամբ չեմ եղել ստադիոնում տվյալ խաղերի ժամանակ, բայց...
Բայց համեստություն չեմ անի և կասեմ, որ երբեք հայկական ֆուտբոլում տեղի ունեցող իրադարձություններից տեղյակ լինելու խնդիր, կամ տեղեկատվության պակաս չեմ ունենում: Եվ հերթական ոչ ֆուտբոլային իրարանցումը ստիպում է ասել մի երկու բառ:
«Նոայի» մարզչական շտաբը, իսկ վերջին խաղերում նաև որոշ ֆուտբոլիստներ ուղղակի չեն կարողանում մնալ
ֆուտբոլային դաշտում և դուրս են գալիս այդ դաշտից: Երբ ամիսներ առաջ տեղի ունեցած միջադեպից հետո Վարդան Մինասյանն ասաց, որ արտասահմանցիները պետք է ընկալեն մեր մշակույթն ու շարժվեն հայաստանյան կանոններով, մի պահ ոչ միանշանակ ընդունվեց: Սակայն ավելի վաղ «Նոայի» մարզչական շտաբը խնդիրներ էր ունեցել «Շիրակի» հետ, հետո եղավ «Արարատ-Արմենիան», իսկ այժմ մի քանի խաղ շարունակ խնդիրներ են առաջանում «Վանի» անձնակազմի հետ:
Կներեք, բայց, երբ խոսքը Վահե Գևորգյանի մասին է, ես չեմ կարող հավատալ, որ վերջինս իրեն այնպիսի պահվածք է թույլ տվել, որն ընկալվել է որպես սադրանք: Իսկ հակառակը հավանաբար կա, քանի որ չի կարող պարբերաբար նույն խնդիրը լինել x ակումբի մարզչական շտաբի հետ:
Անձամբ հայկական տարբեր ակումբների ֆուտբոլիստներից էլ լսել եմ, որ խաղերի ժամանակ «Նոայի» մարզչական շտաբն աչքի է ընկնում նման գործելաոճով:
Ասում եմ ամենայն անկեղծությամբ: Հայկական ֆուտբոլ սիրողներն ուրախանում են, որ «Նոան» այսքան լավ թիմ է և մեծ նպատակներ ունի: Մենք էլ միշտ արձանագրում ենք և խոսում այդ հաջողությունների մասին: Պե՞տք է արդյոք անել այնպես, որ ֆուտբոլային հաջողությունների վրա ստվեր ընկնի մի քանի անձի ոչ կոռեկտ պահվածքի պատճառով: Կարծում եմ՝ չարժի: Ուղղակի պետք է հետևություններ անել, որպեսզի հետագայում այս ամենը չշարունակվի: Միշտ էլ թիմերի միջև լարվածությունն ավելի է հետաքրքրացնում պայքարը, բայց այդ լարվածությունն ու կրքերը պետք է լինեն ֆուտբոլի սահմաններում...»,-գրել է Մելիքսեթյանը։

Նախորդ հոդվածը
Նոայի մարզիչը ստախոս է, եթե ասել է, որ սադրանքը մեր կողմից է եղել․ Վահե Գևորգյան
Հաջորդ հոդվածը
Հարություն Հովհաննիսյանը՝ աշխարհի պատանեկան առաջնության փոխչեմպիոն

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։