BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Նոայի մարզիչը ստախոս է, եթե ասել է, որ սադրանքը մեր կողմից է եղել․ Վահե Գևորգյան
04 Մայիս 2025

Նոայի մարզիչը ստախոս է, եթե ասել է, որ սադրանքը մեր կողմից է եղել․ Վահե Գևորգյան

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում Վանն ու Նոան Չարենցավանում ոչ-ոքի խաղացին:

Թիմերը փոխանակեցին երկուական գնդակ։ 

Խաղից հետո կայացել է չարենցավանյան թիմի գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանի հետխաղային ասուլիսը։

«Շատ էմոցիանոլ խաղ ստացվեց․ Ափսոսում եմ, որ կորցրինք երկու միավոր։ Նոան սկիզբը լավ սկսեց, ունեցվա հնարավորություններ, բայց մենք դիմացանք ճնշմանն ու Կարեն Նալբանդյանի վարպետությունը հերթական անգամ լավ վիճակի բերեզ մեզ»։

Անդրադառնալով խաղի վերջնամասում եղած միջադեպին Վահե Գևորգյանն ասաց․ 

«Նախորդ անգամ ասացի, որ մրցակցի մարզիչները լկտի են իրենց պահել, այս անգամ նաև իրենց ֆուտբոլիստի մասին եմ ասում։  Մոտեցավ ինձ հայհոյեց։ Ինչ իրավունք ունի ֆուտբոլիստը մրցակցի գլխավոր մարզչին հայհոյելու։ Ես էլ տղամարդ եմ, իհարկե ինձ ոչ մեկ չի կարող հայհոյել։ Ես հասկանում եմ, սա բակ չէ, սա ֆուտբոլ է, բայց վերջ ի վերջո, ինչ-որ մեկը պիտի տեղը դնի իրենց։ Սա ամենաթողութունից է։ Ես չեմ կարողանում հասկանալ այս ամենը։ Հայերեն հայհոյել չի կարելի, բայց պորտուգալարեն ու իսպաներեն կարելի՞ է։ Չի կարելի նման լկտի պահվածք, անհանդուրժել է, թող դաշտում պայքարեն, ես ակումբի դեմ ոչինչ չունեմ, բայց դաստիրակել է պետ մարզիչներին էլ, ֆուտբոլիստներին էլ»,-ասաց Գևորգյանը։

Հիշեցնենք, որ խաղավերջում միջադեպ էր եղել, երկու թիմերի ներկայացուցիչների մասնակցությամբ։ 

Հետխաղային ասուլիսն ամբողջությամբ՝ մեր յութուբյան ալիքում։ 

Նախորդ հոդվածը
Վանի ֆուտբոլիստը հրաշալի գոլ խփեց․ Ռուի Մոտայի օգնականը՝ Կարեն Նալբանդյանի գոլի ու սկանդալային միջադեպի մասին
Հաջորդ հոդվածը
Նոայի մարզչական շտաբը, իսկ վերջին խաղերում նաև որոշ ֆուտբոլիստներ, դուրս են գալիս ֆուտբոլային դաշտից․ Սուրեն Մելիքսեթյան

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։