BazaResidence
Յանիկ Սիները պատրաստ է զոհաբերության գնալ՝ Իտալիայի հավաքականի աշխարհի առաջնությունում հայտնվելու համար| Խաբիբը ներկա է գտնվել Ատլետիկո-Բարսելոնա հանդիպմանն ու անվանական մարզաշապիկ նվեր ստացել | Նապոլին չի խոչընդոտի Կոնտեին, եթե մասնագետն առաջարկ ստանա Իտալիայի հավաքականից | Նոա - ԲԿՄԱ․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր | Մենք արդեն պատրաստվում ենք մոսկովյան թիմի դեմ հանդիպմանը․ Սպերցյան| Սպասում ենք ՉԼ-ում՝ Բարսելոնայի դեմ խաղին․ Սիմեոնե|
Արսեն Ջուլֆալակյանը՝ Պանամերիկյան խաղերի փոխչեմպիոն
09 Մայիս 2025

Արսեն Ջուլֆալակյանը՝ Պանամերիկյան խաղերի փոխչեմպիոն

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանն այս օրերին մասնակցում էր մեքսիկական Մոտնեռեյում ընթացող ըմբշամարտի Պանամերիկյան խաղերին։

38-ը երեկ բոլորած Ջուլֆալակյանը մասնակցում էր Արգենտինայի հավաքականի կազմում ու 77 կգ քաշային հունահռոմեականների պայքարում, նախ 8։0 հաշվով հաղթեց հոնդուրասի ներկայացուցիչին, ապա 9։0 հաշվով՝ վենեսուելացի ըմբիշին՝ դուրս գալով եզրափակիչ, որտեղ 7։11 հաշվով զիջեց ԱՄՆ-ն ներկայացնող Քամալ Ամիր Բեյին։

Այս առիթով ըմբիշը հրապարակում է կատարել իր սոցիալական ցանցերում՝

«Հաղթանակի օրով, հաղթանակի մասին

Եթե մեկն ինձ մի քանի տարի առաջ ասեր, թե 38 տարեկանում դեռ դուրս եմ գալու մրցագորգ՝ մրցելու, կժպտայի: Բայց գործընթացներն այնպես ընթացան, որ չնայած աշխատանքային ծանրաբեռնվածությանս, նախ վերադարձա ակտիվ սպորտ՝ կարիերայիս 4-րդ Օլիմպիական խաղերի համար (ժամանակին վաստակածս այդ իրավունքն ուղղակի գողացվել էր ինձանից…), և ապա երեկ՝ հենց ծննդյանս օրը, դարձա Պանամերիկայի փոխչեմփիոն:

Շնորհակալ եմ Արգենտինայի ըմբշամարտի ֆեդերացիային՝ այս հնարավորությունն ընձեռելու համար:
Եվ իհարկե հայրենիքիս՝ Հայաստանին, որի շնորհիվ այն եմ, ինչ կամ:

Վերջին ամսիներին տարբեր մարդիկ հարցնում էին, թե ինչի՞ս է պետք, երբ ունեմ բոլոր այդ նվաճումները:
Այս քայլին գնալու պատճառը բնավ սպորտային նոր տիտղոս նվաճելու նպատակը չի եղել: Այլ ցանկությունը դուրս գալու համազգային/անձնական անվերջ թվացող պարտության շղթայից, ամոթից, նվաստացումից, երբ պետական ամենաբարձր մակարդակով մեզ փորձում են համոզել, որ թույլ, լուզեր լինելն է ճիշտ, հաղթելը հայի մասին չէ…

Անչափ դժվար ժամանակներ ենք ապրում: Հուսամ, այս հաղթանակով, թեկուզ և սպորտային, հնարավոր կլինի ևս մեկ անգամ ապացուցել, որ անհնար բան չկա: Ուղղակի պետք է ունենալ նպատակ և պայքարել անխնա՝ դրան հասնելու համար:

Շնորհավոր Մայիսի 9», - գրել է Ջուլֆալակյանը։

Նախորդ հոդվածը
Ծաղկաձորում տեղի կունենան ITF-ի վարկանիշային մրցաշարեր
Հաջորդ հոդվածը
Ծանրամարտի Հայաստանի պատանիների հավաքականն աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում երկրորդն է

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։