BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Վեստ Արմենիա-Արարատ-Արմենիա հանդիպումը չկայացավ
09 Մայիս 2025

Վեստ Արմենիա-Արարատ-Արմենիա հանդիպումը չկայացավ

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Վեստ Արմենիան» մրցելու էր «Արարատ-Արմենիայի» դեմ, բայց հանդիպումը չկայացավ։

Մինչ այս, հայտարարությամբ է հանդես եկել «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունը, որը նշում է, որ հանդիպումը չկայացավ մրցակցի՝ խաղին չներկայանալու պատճառով։ 

Չներկայանալու պատճառն էլ «Վեստ Արմենիայում» կուտակված խնդիրներն են։ Օրեր առաջ, տեղեկացրել էինք, որ ակումբը լուծարման եզրին է։

Եթե «Վեստ Արմենիային» գրանցվի տեխնիկական պարտություն, դա կլինի 3-րդը՝ այս մրցաշրջանում։

1-ին տեխնիկական պարտությունը գրանցվել էր 7-րդ տուրում «Ուրարտուի» դեմ խաղում 31․09 կետի պահանջը, որն է խաղադաշտում միաժամանակ ունենալ ՀՀ-ում մարզված կամ Հայաստանի ազգային/տարբեր տարիքային հավաքականների անդամ առնվազն 3 ֆուտբոլիստ, չկատարելու, իսկ 2-րդը՝ 17-րդ տուրի «Փյունիկի» դեմ հանդիպմանը չներկայանալու պատճառով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ևս հայտնի էր «Վեստ Արմենիայի» ֆինանսական խնդիրների մասին։ Թիմի ֆուտբոլիստները հրաժարվում էին դուրս գալ խաղադաշտ՝ խաղերին մասնակցելու, քանի որ աշխատավարձ չէին ստանում։ 

Նախորդ հոդվածը
Վեստ Արմենիա-Արարատ-Արմենիա․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր
Հաջորդ հոդվածը
Նոա-Փյունիկ․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։