Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Հայաստանի գավաթի մրցաշարերի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստները
13 Մայիս 2025

Հայաստանի գավաթի մրցաշարերի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստները

Այսօր կիմանանք Հայաստանի նորընծա գավաթակրի անունը։ Պատվավոր մրցանակին տիրանալու համար կմրցեն Հայաստանի Պրեմիեր լիգայի արդեն նորընծա չեմպիոն «Նոան» ու գործող գավաթակիր «Արարատ-Արմենիան»։

Մինչ այդ ՀՖՖ մամուլի քարտուղարությունը ներկայացրել է Հայաստանի գավաթի մրցաշարերի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստներին:

«Փյունիկի» նախկին ֆուտբոլիստներ Արթուր Յուսպաշյանը, Կամո Հովհաննիսյանը և Դավիթ Մանոյանը գավաթի մրցաշարերի ամենատիտղոսակիր խաղացողներն են՝ 6-ական տիտղոսով: Ընդ որում՝ Հովհաննիսյանն այսօր կարող է դառնալ բացարձակ ռեկորդակիր այս ցուցանիշով, եթե «Արարատ-Արմենիան» կարողանա երկրորդ տարին անընդմեջ դառնալ Հայաստանի գավաթակիր: 



«Նոայի» և «Արարատ-Արմենիայի» միջև ընթացիկ խաղարկության եզրափակիչ հանդիպումը կկայանա Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 19:00-ին:  

Նախորդ հոդվածը
Խաչանովը չկարողացավ դուրս գալ Հռոմի Մասթերսի քառորդ եզրափակիչ՝ զիջելով Ալկարասին
Հաջորդ հոդվածը
Հայաստանի գավաթ․ Եզրափակիչ․ Նոա-Արարատ-Արմենիա․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։