Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Նոան՝ Հայաստանի գավաթակիր (տեսանյութ)
13 Մայիս 2025

Նոան՝ Հայաստանի գավաթակիր (տեսանյութ)

Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում «Նոան» մրցում էր «Արարատ-Արմենիայի» հետ ու հաղթեց 3։1 հաշվով։

Խաղի հաշիվը բացեց Հելդեր Ֆերեյրան՝ 42-րդ րոպեին։ 1-ին կեսի վերջին րոպեին Մարիուս Նուբիսսին վերականգնեց հաշվի հավասարությունը։ 59-րդ րոպեին Ֆերեյրան դուբլ գրանցեց՝ առաջ մղելով «Նոային»։ Խաղավարտից 2 րոպե առաջ Մաթեուս Այասը ամրապնդեց իր թիմի հաղթանակը։ Հիմնական ժամանակին ավելացրած 6-րդ րոպեին Խոսե Բուենոն ստացավ 2-րդ դեղինն ու հեռացվեց խաղադաշտից։

Այսպիսով, «Նոան» «ոսկե դուբլ» է գրանցում՝ հաղթելով, թե՛ առաջնությունում, թե՛ գավաթի խաղարկությունում։

Սա «Նոայի» 2-րդ հաղթանակն էր գավաթի խաղարկություններում։ 1-ինը 2019/20 մրցաշրջանում էր, որտեղ «Նոան» առավելության հասավ կրկին «Արարատ-Արմենիայի» նկատմամբ։



Նախորդ հոդվածը
ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջով երկրպագուների ակցիան գավաթի եզրափակիչում
Հաջորդ հոդվածը
Ակումբն արժանի էր այս ամենին. Հելդեր Ֆերեյրան՝ Նոայի ոսկե դուբլի մասին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։