BazaResidence
Բասկետբոլ․ Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում ընթացող ԵԱ-ի կիսաեզրափակչում է| ԿԼ․ Փյունիկն առաջին խաղում խոշոր հաշվով հաղթանակ տարավ Մալթայում| Կոնֆերենցիաների լիգա․ Ալաշկերտը 86-րդ րոպեի գոլի շնորհիվ Երևանում ոչ-ոքի խաղաց Ելիմայի հետ| Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան|
Փորձելու ենք քաղել առավելագույնը թե՛ արդյունքի, թե՛ ֆուտբոլիստների առաջադիմության առումով. Արմեն Գյուլբուդաղյանց
06 Փետրվար 2025

Փորձելու ենք քաղել առավելագույնը թե՛ արդյունքի, թե՛ ֆուտբոլիստների առաջադիմության առումով. Արմեն Գյուլբուդաղյանց

Փետրվարի 6-ին շվեյցարական Նիոնում կայացավ Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2027 թվականի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը: 

Հայաստանի Մ-21 հավաքականն ընդգրկվեց E խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Իտալիայի, Լեհաստանի, Շվեդիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Չեռնոգորիայի ընտրանիները:

ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը մեկնաբանել է վիճակահանության արդյունքները.

«Խաղալու ենք շատ ուժեղ թիմերի դեմ: Հաստատապես կարող եմ ասել, որ մեր խմբում թույլ թիմեր չկան: Անկախ դրանից՝ փորձելու ենք քաղել առավելագույնը թե՛ արդյունքի, թե՛ ֆուտբոլիստների առաջադիմության առումով: Հիմա սպասում ենք խմբի խաղացանկի հաստատմանը, որից հետո արդեն կկարողանանք ավելի հստակ պատկերացում կազմել նաև մեր նախապատրաստական փուլի վերաբերյալ: Խաղից խաղ կշարժվենք առաջ»:

Նախորդ հոդվածը
Հայաստանի Մ21 հավաքականն իմացել է իր մրցակիցներին Եվրո-2027-ի որակավորման փուլում
Հաջորդ հոդվածը
Նա ցանկացավ փոխել միջավայրը. Ուրարտուի գլխավոր մարզիչը Իգնատևի՝ Ալժիր տեղափոխության մասին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։