BazaResidence
Բասկետբոլ․ Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում ընթացող ԵԱ-ի կիսաեզրափակչում է| ԿԼ․ Փյունիկն առաջին խաղում խոշոր հաշվով հաղթանակ տարավ Մալթայում| Կոնֆերենցիաների լիգա․ Ալաշկերտը 86-րդ րոպեի գոլի շնորհիվ Երևանում ոչ-ոքի խաղաց Ելիմայի հետ| Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան|
Հայտնի է Հայաստանի հավաքական հրավիրված հերթական նորեկի անունը
19 Մայիս 2025

Հայտնի է Հայաստանի հավաքական հրավիրված հերթական նորեկի անունը

Տուլայի Արսենալի կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը հրավեր է ստացել Հայաստանի ազգային հավաքականից։ Այս մասին տեղեկացնում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը։

«Արսենալի» կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքականի Կոսովոյի ու Մոնտենեգրոյի հետ ընկերական խաղերին պատրաստվելու համար։ Այդ հանդիպումները կկայանան հունիսի 6-ին ու 9-ին։ Ավանեսյանը կդառնա Տուլան ներկայացնող ակումբի առաջին ֆուտբոլիստը, որը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում», - պաշտոնական հայտարարությունով հանդես է եկել ակումբը։

Նշենք, որ «Արսենալը» հանդես է գալիս Ռուսաստանի 1-ին լիգայում (ուժեղությամբ 2-րդը՝ Պրեմիեր լիգայից հետո) ու նախավերջին՝ 33-րդ տուրից հետո 40 միավորով 10-րդն է։

Ավանեսյանն այս մրցաշրջանում մասնակցել է 25 հանդիպման (նաև նախորդ թիմի՝ «Բալթիկայի» կազմում), բայց արդյունավետ գործողությամբ աչքի չի ընկել։

Նախորդ հոդվածը
Տիգրան Բարսեղյանը ճանաչվել է Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ
Հաջորդ հոդվածը
Նաիր Տիկնիզյանը կհեռացվի «Լոկոմոտիվի» հիմնական թիմի հետ մարզումներից

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։