Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Նաիր Տիկնիզյանը կհեռացվի «Լոկոմոտիվի» հիմնական թիմի հետ մարզումներից
20 Մայիս 2025

Նաիր Տիկնիզյանը կհեռացվի «Լոկոմոտիվի» հիմնական թիմի հետ մարզումներից

Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը կհեռացվի երկաթուղայինների հիմնական թիմի հետ մարզումներից, հաղորդում է լրագրող Ալեքսանդր Իվանովը իր Telegram ալիքում։

Հիշեցնենք, որ ՌՊԼ-ի 29-րդ տուրի ԲԿՄԱ-ի հետ խաղից հետո ֆուտբոլիստն ասել էր, որ իրեն վտարված է զգում և կխնդրի ազատ արձակվել «Լոկոմոտիվից»։

«Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը ԲԿՄԱ-ի դեմ խաղի համար ընդգրկված էր «Երկաթուղայինների» հայտացուցակում, սակայն ամբողջ խաղն անցկացրեց պահեստայինների նստարանին։ 2025 թվականին միակ դեպքը, երբ Հայաստանի հավաքականի խաղացողը ՌՊԼ խաղում խաղացել է 90 րոպե, մարտի 7-ին էր՝ «Ախմատի» դեմ 20-րդ տուրի խաղում (1:1):

ՌՊԼ-ի 29 տուրից հետո «Լոկոմոտիվը» մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է վեցերորդ տեղը։

Նախորդ հոդվածը
Հայտնի է Հայաստանի հավաքական հրավիրված հերթական նորեկի անունը
Հաջորդ հոդվածը
Աղյուր. Տիկնիզյանն, ամենայն հավանականությամբ, չի լքի ՌՊԼ-ն

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։